«The Economist» պարբերականի վերլուծականները հետազոտել են արևային էներգիայի զարգացման տեմպերն ու նշել, թե այն արդեն առաջիկա տասնամյակում առաջատար տեղն է զբաղեցնելու էներգետիկայի ապահովման ոլորտում ողջ մոլորակի կտրվածքով։
Մասնագետները պնդում են, որ արևային էներգիայի աճը էքսպոնենցիալ անվանելը ոչ թե ուռճացում է, այլ փաստի արձանագրում, նշում են, որ տեղադրված արևային հզորությունները կրկնապատկվում են ամեն 3 տարին մեկ, այսինքն յուրաքանչյուր տասնամյակը մեկ տասնապատկվում են։ Հաջորդ տասնապատիկ աճը ողջ համաշխարհային էներգետիկ պարկի, գերազանցելու է ատոմային ռեակտորներին 8 անգամ։
Ըստ վերլուծաբանների՝ արդեն 2030 թվականին արևային վահանակներն ու մարտկոցները կդառնան ողջ մոլորակի վրա էներգիայի արտադրության և կուտակման ամենախոշոր աղբյուրը։
2040-ական թվականներին կդառնան ոչ միայն էլեկտրոէներգիայի, այլև ողջ էներգիայի խոշորագույն աղբյուր։
Ներկայիս միտումներով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը խոստանում է դառնալ կրկնակի ավելի էժան, քան ներկայումս օգտագործվող ցանկացած վառելիքի ամենաէժան տարբերակը։ Հատկապես Աֆրիկան, որտեղ 600 միլիոն մարդ դեռևս չի կարողանում լուսավորել իր տունը, մեկ տասնամյակ հետո արդեն էներգետիկ առումով հարուստ է լինելու։
«Այդ զգացմունքը նոր է լինելու և տրանսֆորմացնելու է ամբողջ մարդկությանը»,- նշում են վերլուծաբանները։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Արմինե Սամսոնյան