ԱՄՆ կոմունալ ծառայությունները գործարկում են վիրտուալ էլեկտրակայաններ, գրում է pravda.ru-ն: Վիրտուալ էլեկտրակայանները կամ VPP-ները բաշխում են էլեկտրաէներգիան սպառողների և պահուստային ավելցուկների միջև օգտագործելով դրանք փոխհատուցելու ամենօրյա տատանումները: VPP ծրագրակազմը, որը հիմնված է արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա, կարող է կանխատեսել էներգիայի արտադրության անկումը և սպառման գագաթնակետը օպտիմալացնելով էներգիայի հոսքը համակարգի ներսում:
Ավելի պարզ բացատրությամբ վիրտուալ էլեկտրակայանը հիշեցնում է էլեկտրաէներգիա վաճառողների և գնորդների փոխհարաբերություններ։ Արտադրողները վաճառում են, իսկ սպառողներն օգտագործում են կանաչ էներգիան։
Ամերիկայում, որտեղ հաճախակի են հրդեհները, սողանքները, փոթորիկները և այլ աղետները, դա ակտուալ է։ Արտադրողները մարտկոցներ են տեղադրում տեղական կոմունալ ընկերության առաջարկած նոր ծրագրի շրջանակներում: Փոխարենը կոմունալ ընկերությունը ստանում է այդ մարտկոցներում պարունակվող էներգիայի հասանելիություն իր ցանցը սնվելու համար և յուրաքանչյուր օգտագործման համար համապատասխանաբար վճարում է:
VPP-ի գործարկման ծրագրի նպատակն է ԱՄՆ-ում մինչև 2035 թվականն ապահովել 100 %-ով մաքուր էներգիա: Ներկայումս ԱՄՆ-ում տեղակայված են 30-ից 60 գիգավատ հզորությամբ վիրտուալ էլեկտրակայաններ: Էներգետիկայի նախարարությունն ասում է, որ այդ հզորությունները շուտով կարող են եռապատկվել:
Յուրաքանչյուր տուն, բիզնես կամ համայնք կարող է արտադրել իր սեփական էլեկտրաէներգիան: Ծրագիրով հաճախորդներին վճարվում է մինչև 2500 դոլար կենցաղային մարտկոցի գրանցման համար, առաջարկվում է նաև թվային հարթակ, որը թույլ է տալիս բնակիչներին կամ գույքի կառավարիչներին որոշել, թե երբ է էներգիայի սպառման առավելագույն մակարդակը, համակարգել խելացի սարքերը և այլն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am