Արևային մոդուլները նախատեսված են երկարաժամկետ շահագործման համար, դրանց շահագործման ժամկետը տատանվում է 20-ից 40 տարվա միջակայքում: Սակայն ժամանակի ընթացքում դրանց արդյունավետությունն ու էլեկտրաէներգիա արտադրելու կարողությունը նվազում է։ Ֆրանսիայում իրական պայմաններում իրականացված փորձերը զարմանալի արդյունքներ են ցույց տվել արևային մարտկոցների երկարակեցության վերաբերյալ, գրում է overclockers.ru-ն:
1992 թվականին 1 կՎտ հզորությամբ փոքր արևային մոդուլը, որը կոչվում է Phébus 1, միացվել էր HESPUL ֆրանսիական ցանցին, որը Լիոնում վերականգնվող էներգիայի արտադրության կազմակերպություն է: Ավելի քան 30 տարի անց նույն կայանքը դեռ էլեկտրաէներգիա է արտադրում։ 10 քառ. մետր մակերոսով այդ մոդուլը փորձագետները լաբորատորիայում խիստ փորձարկումների են ենթարկել, որոնց արդյունքները զարմացրել են բոլորին։
Միջին հաշվով, մոդուլների սկզբնական հզորության 79,5 %-ը պահպանվել է անգամ 31 տարի աշխատելուց հետո: Արտադրողները սովորաբար երաշխավորում են միայն 80 % կատարողական 25 տարվա ընթացքում: Phébus-1 մոդուլը գերազանցել է այդ ակնկալիքները ցույց տալով տարեկան ընդամենը 0,66 % անկում իր գործունեության 31 տարիների ընթացքում:
Ընդ որում 2012 թվականին՝ տեղադրման 20-ամյակի ժամանակ մոդուլները դեռևս արտադրում էին անվանական հզորության 91,7 %-ը: Բայց վերջին տարիներին արևային մոդուլի արդյունավետության անկման տեմպերը փոքր-ինչ արագացել են: Այնուամենայնիվ 31 տարվա ընթացքում այդ մոդուլներն ընդհանուր առմամբ արտադրել են 20366 կՎտժ էլեկրաէներգիա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am