spot_imgspot_img

Արհեստական բանականությունն ու արևային էներգիան

ԱՄՆ-ում գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակում, որով հնարավոր կլինի համադրել արհեստական բանականությունն ու արևային էներգիան։ Դետրոյտի համալսարանի գիտնականների խումբը վաղուց փորձում է բարձրացնել արևային էլեկտրակայանների, անգամ տների և ձեռնարկությունների վրա տեղադրված համակարգերի արդյունավետությունը, կարծում են՝ արհեստական բանականության միջոցով հնարավոր կլինի գերազանցելի արդյունքների հասնել։

Բանն այն է, որ ամպամած և վատ եղանակին արևային վահանակների արդյունավետությունը զգալի նվազում է։ Էներգիայի արտադրության նվազում է լինում նաև օրվա տարբեր ժամերին, կախված արևի տեղադիրքի հետ։ Ձեռքով կամ համակարգչային ծրագրով վահանակների տեղադրությունը փոփոխելը, դրանք օրվա տարբեր ժամերին արեգակին հարմարեցնելը բարդ և աշխատատար պրոցես է։ Ուստի գիտնականների թիմը նոր ստարտափ է մշակում, որը հնարավորություն կտա այդ գործը կարգավորել՝ օգտագործելով արհեստական բանականության օրեցօր աճող հնարավորությունները։

Մասնավորապես, ծրագրի ղեկավարի խոսքով, արհեստական բանականությունն ինքը կորոշի, թե ինչպես պիտի տեղադրվեն վահանակները՝ կախված յուրաքանչյուր շենքի, ձեռնարկության, կամ արևային կայանի գտնվելու վայրից, ապա և անհրաժեշտության դեպքում օրվա տարբեր ժամերի շարժի արևի շարժման հետ զուգահեռ։ Այդկերպ, կայանների արդյունավետությունը հնարավոր կլինի բարձրացնել մի քանի տոկոսով, ինչն արդեն լրացուցիչ գումարներ կբերի։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Մանուկյան