Վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես արևային էներգիայի խնդիրն այն է, որ դրանք միշտ չէ, որ այն հասանելի ու արդյունավետ է ամբողջ տարվա ընթացքում: Արեգակնային էներգիա կարելի է արտադրել միայն ցերեկը, բացի դա ձմռանն այն շատ ավելի դժվար է ստանալ, քան ամռանը։ Էներգիայի պահպանման տեխնոլոգիաները, ինչպիսիք են կուտակման մարտկոցները, նախատեսված են արևի ժամանակ արտադրվող ավելորդ էներգիան նույնիսկ մութ ժամանակ (կամ ձմռանը) հասանելի դարձնելու համար, գրում է overclockers.ru-ն:
Սթենֆորդի համալսարանը փորձարկում է պահեստավորման նոր տեխնոլոգիա, որը կոչվում է հեղուկ օրգանական ջրածնի կրիչների (LOHC) տեխնոլոգիա: Նպատակն այն է, որ ջրածնի կրիչներն օգտագործվեն որպես էներգիայի «հեղուկ կուտակման մարտկոցներ», ինչպես դրանք անվանում են հետազոտողները: Բանն այն է, որ ջրածինը դժվար է պահել և տեղափոխել: Որպես պարբերական աղյուսակի ամենաթեթև տարր ջրածինը չափազանց անկայուն է և կարող է թափանցել ամենուր: Բայց այդ գազն ավելի արդյունավետ պահելու համար այն կարելի է հեղուկացնել: Դա անելու համար այն պետք է կամ չափազանց սառեցվի կամ ենթարկվի ճնշման: Այդ երկու տեխնոլոգիան էլ մեծ էներգիա են պահանջում։ Այնուամենայնիվ, ջրածինը կարող է օգտագործվել նաև իզոպրոպանոլ, այսինքն երկրորդական մոնոհիդային սպիրտ արտադրելու համար։ Իզոպրոպանոլը LOHC է և այն ավելի հեշտ է պահել և տեղափոխել: Ջրածինը իզոպրոպանոլի վերածելը նույնպես հեշտ չէ, և այդ ընթացքում շատ էներգիա է կորչում: Նախ, ջրածինը (H2) արտադրվում է մաքուր էլեկտրականությունից էլեկտրոլիզի միջոցով, ապա այնուհետև խառնվում ացետոնի (C3H6O) հետ և կատալիզատորի միջոցով վերածվում է իզոպրոպանոլի (C3H8O):
«Բայց նաև հնարավոր է նման գործընթաց առանց ջրածնի», — կարծում է Սթենֆորդի հետազոտող Ռոբերտ Ուեյմութը: Այսինքն ավելի արդյունավետ է իզոպրոպանոլ արտադրել առանց այդ միջանկյալ քայլի: Հիմա դա հետազոտողներին հաջողվել է: Օգտագործելով իրիդիում մետաղը որպես կատալիզատոր, իզոպրոպանոլը կարող է ուղղակիորեն արտադրվել: Ռեակցիան նաև զգալիորեն ավելի արդյունավետ է դարձել, երբ որպես կատալիզատոր ավելացվել է կոբալտոցեն օրգանոմետաղային միացությունը: Այնուամենայնիվ, կոբալտ մետաղն արդեն իսկ մեծ պահանջարկ ունի, քանի որ այն սովորական նյութ է կուտակման մարտկոցներում: Այսպիսով, Սթենֆորդի թիմը հետազոտում է երկաթի հիմքով կատալիզատորները, որոնք կարող են ավելի էժանացնել LOHC արտադրությունը:
«Սա հիմնարար հետազոտություն է, բայց մենք հավատում ենք, որ ունենք էլեկտրական էներգիայի պահպանման նոր ռազմավարություն», — ասում է Ուեյմութը:
Ստացվող վառելիքն այնուհետև անհրաժեշտության դեպքում կարող է նորից վերածվել էլեկտրականության օգտագործելով այրումը: Հենց տեխնոլոգիան հասունանա, մեծ քանակությամբ էներգիա կարող է շատ էժան կերպով պահվել, ընդ որում նաև ուղղակիորեն հենց մեծ արևային կամ հողմակայաններում: Եվ դա կարող է լինել նույնիսկ ավելի մեծ մասշտաբներով, կոմունալ ծառայությունները կարող են կառուցել «հեղուկ կուտակման մարտկոցներ», որոնք կկուտակեն արևային ֆերմաների էներգիան: Դա կհավասարակշռի գագաթնակետային բեռնումները ցանցում և կնվազեցնի կախվածությունը գազից, ածխից և ատոմակայաններից էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար այն ժամանակաշրջաններում, երբ արևի լույսն ու քամին քիչ են:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am