spot_imgspot_img

Վատիկանը կմիանա արևային էներգիային

Հռոմի պապը հայտարարել է Վատիկանում նոր արևային էլեկտրակայան ստեղծելու մասին, գրում է euronews.com-ը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է վերականգնվող էներգիան ասելով, որ ցանկանում է, որ Վատիկանն աշխատի շնորհիվ արևի: Այդ նպատակին հասնելու համար Հռոմից դուրս Վատիկանին պատկանող վայրում արևային մարտկոցներ կտեղադրվեն: Ստացված էներգիան կկարողանա ապահովել Վատիկանի էլեկտրաէներգիայի բոլոր կարիքները։ Իր նախաձեռնությամբ հրապարակված առաքելական նամակում Պապն ասել է. «Անհրաժեշտ է շարժվել դեպի կայուն զարգացման մոդել, որը նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ ձգտելով կլիմայական չեզոքության»։

Նամակը, որը վերնագրված է «Արև եղբայր», թվագրված է հունիսի 21-ով՝ ամառային արևադարձով և տարվա ամենաերկար օրով։ Վատիկանը նամակը հրապարակել է  հունիսի 26-ին։

Իսկ որո՞նք են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրահանգները: Շինարարությունը կիրականացվի Վատիկանի տարածքում՝ Հռոմից մոտավորապես 11 կմ հեռավորության վրա գտնվող Սանտա Մարիա դի Գալերիա շրջանում։ Այս տարածքը ներկայումս օգտագործվում է Վատիկանի ռադիոյի հեռարձակման համար: Համակարգը կմիավորի վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ միասին։ Շինարարությունն իրականացնելու համար Պապը լիազորություն է տվել երկու հատուկ ներկայացուցիչների։

Հռոմի պապը վաղուց է մտահոգված շրջակա միջավայրի համար: Իր նամակում նա շարունակել է. «Մարդկությունն ունի տեխնոլոգիական միջոցներ դիմակայելու այս էկոլոգիական վերափոխմանը և դրա վնասակար էթիկական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, և արևային էներգիան հիմնարար դեր է խաղում այդ լուծումների մեջ»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր դիրքորոշումը հայտնել էր դեռևս 2015 թվականին, երբ ասել էր, որ «կվերսկսի երկխոսությունն այն մասին, թե ինչպես ենք մենք կառուցում մոլորակի ապագան»: «Կա ամուր գիտական ​​համաձայնություն, որը ցույց է տալիս կլիմայական համակարգի տագնապալի տաքացումը: Վերջին տասնամյակների ընթացքում այդ տաքացումն ուղեկցվել է ծովի մակարդակի կայուն բարձրացմամբ և եղանակային ծայրահեղ իրադարձությունների աճով», — գրել էր Պապը 2015 թվականի մայիսի իր ուղերձում, որը վերնագրված էր Laudato Si:

2022 թվականի հուլիսին Վատիկանը միացել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային, որը երկրների միջև կնքված գլոբալ համաձայնագիր է պայքարելու «կլիմայական համակարգի վրա մարդու կողմից առաջացած վտանգավոր միջամտության դեմ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am