Արևային մարտկոցները չեն վախենում անձրևներից և կարկուտից, սակայն փոթորիկները, առատ ձյունը, կայծակը և ուժեղ քամին կարող են լուրջ վնաս հասցնել դրանց, գրում է focus.ua-ն։
Օգտագործողները պետք է վստահ լինեն, որ իրենց տեղադրած ՖՎ մոդուլները կդիմանան կոշտ եղանակային պայմաններին: Alt Energy Mag-ը պատմել է այն մասին, թե ինչպես են աշխատում արևային մարտկոցները, երբ ենթարկվում են ծայրահեղ իրավիճակների:
Արևային մարտկոցների նախագծումը ծանր աշխատանք է, որը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և ուշադրություն: Նյութի բաղադրությունը կարևոր է բոլոր մակարդակների համար՝ մեծ ֆոտովոլտային վահանակներից մինչև կառուցվածքի կայունությունն ապահովող ամենափոքր հարմարանքները: Սովորաբար, ինքնահպման պտուտակներ են օգտագործվում մետաղական տարրերի ամրացման համար: Այլընտրանքային էներգիայի տեղադրման որոշ ընկերություններ հաճախորդներին առաջարկում են ակորդեոնի ոճի մոդուլային վահանակներ: Նման վահանակները կարող են դիմակայել քամու մինչև 267 կմ/ժ արագության և զբաղեցնում են սովորական արևային մարտկոցների տարածության կեսը: Հաճախորդները կարող են դրանք ծալել և տեղափոխել երբ և որտեղ ցանկանան: Վատ եղանակի դեպքում նման «ակորդեոնը» կարելի է ծալել և ապահով կերպով թաքցնել։
Արևային մարտկոցների մեծ մասն արդեն իսկ ունենում են ներկառուցված սարքեր, որոնք պտտում են դրանք հետևելու Արեգակի շարժմանը: Որոշ արտադրողներ ընդլայնել են այդ հնարավորությունը, որպեսզի վահանակները նաև «խուսափեն» կարկուտից ընդունելով 60 աստիճանի անկյուն: Արդյունքում, պանելների մեծ մասը գործնականում չեն վնասվում անգամ 5 սմ տրամագծով կարկուտից, իսկ 7,6 սմ տրամագծով կարկուտը կարող էր վնասել նման«խուսափող» մարտկոցների միայն մեկ երրորդը:
Արտադրողներն առաջարկում են նաև ֆոտոգալվանային բջիջներ պատրաստված ավելի դիմացկուն նյութերից: Ընդ որում հին արևային մարտկոցները գտնվում են ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով խնդիրների առաջացման ամենամեծ վտանգի տակ: Բացի այդ, կանաչ էլեկտրաէներգիայի արտադրության վրա ամենամեծ ազդեցությունը թողնում են ձնաբքերը։ Արևային մարտկոցների արդյունավետությունը փոթորիկների ժամանակ կախված է տեղանքից և տեղումներից: Փորձագետները վերլուծել են ԱՄՆ 24 նահանգներում գտնվող ավելի քան 800 արևային ֆերմաների պահպանման տվյալները: Նրանք պարզել են, որ կարկուտն աղետալի հետևանքների չի հանգեցնում։ Այնուամենայնիվ, փոթորիկները, ձյունը, կայծակը և ուժեղ քամիները կարող են շատ ավելի մեծ վնաս պատճառել արևային մարտկոցներին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am