Գերմանիայում Solago ընկերությունը ստեղծել է արևային մարտկոց, որը կարող է տեղադրվել պատշգամբում, այնուհետև միացնել վարդակին` անմիջապես բնակարանին էներգիա մատակարարելու համար: Նոր արտադրանքի մասին հայտնել է The New York Times-ը, գրում է Focus.ua-ն։
Solago արևային մարտկոցները շատ թեթև են և կարող են արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան պետք է նոութբուքը լիցքավորելու կամ փոքր սառնարանը գործարկելու համար: Դրանք տեղադրման ծախսեր չեն պահանջում, քանի որ հաճախորդը կարող է ինքնուրույն տեղադրել դրանք: «Դուք ոչինչ անելու կարիք չունեք, դուք պարզապես պանելները կախում եք պատշգամբում, ինչպես խոնավ լվացքն են կախում Իտալիայում», — մեկնաբանել է ընկերության հաճախորդներից մեկը՝ տիկին Բերգը:
Էլեկտրոնիկայի խոշոր խանութներում նման վահանակները վաճառվում են 200 եվրոյով (մոտ 217 ԱՄՆ դոլար)։ Ամբողջական հավաքածուն, ներառյալ մոնտաժային փականները, ինվերտորը և մալուխները, արժե մոտ երկու անգամ ավելի թանկ:
Արեգակնային «պատշգամբային» մարտկոցները ներառում են առաջացած հոսանքը փոփոխականի վերածող ինվերտորներ, որոնք էլ կարող են միացվել սովորական վարդակին տանը էլեկտրաէներգիա մատակարարելու համար:
Solago-ի համահիմնադիր Ջանիկ Նոլդենն ասել է, որ արևային մարտկոցների հիմնական բաղադրիչները ստացվում են Չինաստանից, քանի որ դրանք ավելի որակյալ են և ավելի էժան, քան Եվրոպայում արտադրվածները: Նա նաև նշել է, որ հաճախորդների մեծ մասը նախընտրում է մարտկոցների այնպիսի մոդելներ, որոնք իրենք կարող են տեղադրել: Դրա համար էլ ընկերությունը պատրաստում է ուսուցողական տեսանյութեր, որպեսզի հաճախորդները ձեռքի տակ ունենան տեղադրման հրահանգներ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am