Գերմանիայում վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիայի քանակը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 135,2 միլիարդ ԿՎտ/ժ, ինչը 9,1 տոկոսով ավելի է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։ Այսպիսով, «կանաչ» էներգիայի մասնաբաժինը Գերմանիայում արտադրված էներգիայի ընդհանուր ծավալում 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 61,5 տոկոս՝ առավելագույնն այս ոլորտում նման վիճակագրության պահպանման ողջ ժամանակահատվածում, այսինքն՝ 2018 թվականից ի վեր։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում գերմանական էներգետիկ ոլորտում «կանաչ» էներգիայի մասնաբաժինը կազմել է 53,3 տոկոս:
Գերմանիայում ազգային էներգիայի արտադրության առումով քամու էներգիան ապացուցել է, որ ամենակարևոր աղբյուրն է: Նրա մասնաբաժինը Գերմանիայի էներգիայի արտադրության մեջ կազմել է 33,3 տոկոս։
Միևնույն ժամանակ, աճել է արևային վահանակների միջոցով արտադրվող էներգիայի մասնաբաժինը` մինչև 13,9 տոկոս: Բացարձակ թվով այս աղբյուրից արտադրվող էներգիայի ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում մեկ տարվա համեմատ աճել է՝ 28,2-ից հասնելով 30,5 մլրդ կՎտ/ժ-ի։ Փորձագետներն այս զարգացումը կապում են արևային էներգիայի արտադրության նոր օբյեկտների կառուցման հետ:
Ածուխը դեռևս մնում է Գերմանիայի երկրորդ ամենակարևոր էներգիայի աղբյուրը: 2024 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է երկրում արտադրված ողջ էներգիայի 20,9 տոկոսը։ Ըստ վերլուծաբանների, արդեն մեկ տարի անց ածխից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելի կնվազեն, իսկ արևի էներգիան բոլոր շանսերն ունի դուրս գալու առաջին տեղ:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նոնա Կարապետյան