Նախկին բրիտանացի լրագրող Փոլ Բրաունն իր առանձնատան համար արևային մարտկոցներ և ջերմային պոմպ է տեղադրել դեռ 2010 թվականին, և հիմա նա պատմել է The Guardian-ին, թե որքան էներգիա է ստացել այս ընթացքում և որքան գումար է կարողացել խնայել, գրում է focus.ua-ն։
Փոլ Բրաունն իր ավտոտնակի տանիքին առաջին 10 արևային մարտկոցները տեղադրել է 14 տարի առաջ։ Այսօր տղամարդը պնդում է, որ հենց ֆոտոգալվանային բջիջներն են ամենամեծ օգուտը բերել ֆինանսական տեսանկյունից։ Այդ ժամանակվանից պանելները բրիտանացուն բերել են տարեկան ավելի քան 1000 ֆունտ ստեռլինգ (1273 դոլար) եկամուտ էներգիայի սակագնի շնորհիվ, և նա խնայել է նաև էներգիայի ծախսերը: Կառավարության հետ պայմանագրի ժամկետը լրանում է 6 տարուց, սակայն Փոլն արդեն զգալի շահույթ է ստանում։
Այն ժամանակ 2,4 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային մարտկոցները Փոլի համար արժեցել են 12000 ֆունտ ստերլինգ (15276 դոլար այսօրվա փոխարժեքով): Նշենք, որ այդ գինը երկու անգամ գերազանցում է ժամանակակից համակարգերի գնին, չհաշված նաև այն, ոչ ժամանակակից համակարգերը շատ ավելի որակյալ են:
Այնուամենայնիվ, այն ժամանակ նման ծախսերը չեն վախեցրել լրագրողին, քանի որ կառավարությունն արևային մարտկոցներով արտադրվող յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար տների սեփականատերերին վճարում էր 40 պենս (51 ցենտ), և դա ինդեքսավորվում և երաշխավորվում էր 20 տարի: Այսպիսով, արևային էլեկտրակայանի սեփականատիրոջը պետությունը վճարվել է մաքուր էլեկտրաէներգիայի դիմաց, չնայած նրան, որ նա պարտավոր չէր դրա մի մասը վերադարձնել կենտրոնացված ցանց։ Փոլ Բրաունն ինքն էլ է օգտագործել էներգիան, իսկ ավելցուկը կուտակել է մարտկոցներում։
Փոլը նշել է, որ վահանակներն էլեկտրականություն են ապահովում նույնիսկ ամենաամպամած և ամենաանձրևոտ օրերին: Նրա խոսքով արևային մարտկոցների օրական ռեկորդային հզորությունը կազմել է 15 կՎտժ։ Ամենավատ օրերը լինում են ձմռան կեսերին։ Դեկտեմբերի ամպամած օրերին էներգիայի արտադրությունն իջնում է մինչև 1 կՎտժ-ից էլ պակաս:
2021 թվականին Բրաունը նաև ջերմային պոմպ է տեղադրել։ Այն ժամանակ դա արժեցել էր 13,000 ֆունտ (16,549 դոլար), բայց կառավարությունը տրամադրել էր 7,500 ֆունտ սուբսիդիա (9,548 դոլար): Այսպիսով, բրիտանացին ազատվել է գազի կաթսայից, և նրա տունն այժմ ամբողջությամբ աշխատում է հանածո վառելիքից զերծ էներգիայով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am