Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները կանխատեսում են, որ տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ:
Այս դեպքում 95 %-ը կընկնի արևային և քամու կայանների վրա: Արևային էներգիան կլինի ամենամեծ զարգացողը, շնորհիվ աճող տնտեսական շահավետության:
Կանխատեսումների համաձայն, 2030 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրները կարտադրեն ամբողջ աշխարհում սպառվող էներգիայի 46 %-ը:
Միաժամանակ, այսպիսի արագ աճը պահանջում է էլեկտրական ցանցերի արդիականացում և էներգետիկ համակարգերի ճկունության բարձրացում: Չնայած դրական կանխատեսումներին, վերականգնվող էներգիայի զարգացումը դեռ չի համապատասխանում այն տեմպերին, որոնք անհրաժեշտ են գլոբալ կլիմայական նպատակներին հասնելու համար:
«Մենք տեսնում ենք, որ 2030 թվականին վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն 5500 գիգավատով: Այս ծավալը հավասար է ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի և Հնդկաստանի էներգետիկ համակարգերի համակցված հզորություններին: Այս ծավալը նախատեսվում է կառուցել առաջիկա 6 տարիների ընթացքում, ինչը կլինի կարևոր փոփոխություն համաշխարհային էներգետիկայում», — ասել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան