Շվեդական NoviOcean ընկերությունը ցանկանում է եզակի էլեկտրակայան գործարկել: Ջրի վրա տեղակայված հարթակը նախատեսված է էլեկտրաէներգիա արտադրելու համար միաժամանակ մի քանի աղբյուրներ օգտագործելով։ Մշակողներն այս հարթակն անվանում են NoviOcean Hybrid Energy Converter (NHEC): Ընկերությունը նոր նախագծի մասին գրել է իր www.noviocean.energy կայքում, գրում է overclockers.ru-ն։
Ջրի վրա տեղակայված հարթակը պետք է կլանի ծովի ալիքների հիդրոդինամիկ էներգիան։ Երբ ալիքները շարժվում են վեր ու վար, կինետիկ էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի: Միևնույն ժամանակ, NHEC-ի մակերեսին կան մի քանի հողմային տուրբիններ և ֆոտովոլտային վահանակներ: Այս կերպ NoviOcean-ը ցանկանում է հասնել օպտիմալ էներգիայի արտադրության բոլոր եղանակային պայմաններում:
Հաղորդվում է, որ էներգիայի մեծ մասը լինելու է օվկիանոսի ալիքներից, ավելի ճշգրիտ 65 տոկոսը: Հարթակն ամրացվում է ծովի հատակին ամուր մալուխներով։ Ալիքի շարժումները պտտում են դույլային տուրբինը (ակտիվ հիդրավլիկ տուրբին, որը նաև հայտնի է Պելտոնի տուրբին անունով): Ակնկալվում է, որ քամու էներգիան կկազմի էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսը: Յուրաքանչյուր հարթակ պետք է ունենա 6 հողմային տուրբին: Արևային էներգիան կապահովի արտադրված էլեկտրաէներգիայի միայն 5 տոկոսը, ինչը կարելի է բացատրել վահանակների փոքր մակերեսով։ NHEC-ի չափերը 38 x 9 x 4 մետր են և այն կշռում է մոտ 140 տոննա:
Ընկերության հաշվարկներով, NHEC-ի յուրաքանչյուր հարթակ կմատակարարի 400-ից մինչև 1000 կՎտ էլեկտրաէներգիա: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա կարելի է տեղադրել 15 նման լողացող օբյեկտ, ինչը թույլ կտա էներգիայի արտադրությունը հասցնել 15 ՄՎտ-ի։ NoviOcean-ը ցանկանում է գործարկել իր NHEC պլատֆորմները գործող հողմակայանների հետ համատեղ: Ընկերության տվյալներով բոլոր կայանները կարող են արտադրել մինչև 25 ՄՎտ էլեկտրաէներգիա ծովի մակերեսի մեկ քառակուսի կիլոմետրի համար։ Գործող հողմատուրբինների հետ համատեղումը արդյունավետ է նաև ենթակառուցվածքի տեսանկյունից: NHEC-ները նախատեսված են օգտագործել հողմակայանի հաղորդման գծերն էներգիան փոխադրելու համար:
Սակայն բաց ծովի ծանր պայմանները մարտահրավեր են նման կայանների ամենօրյա պիտանիության և երկարաժամկետ շահագործման հարցում: Հարցը, թե որքան դժվար կլինի NEHC-ի պահպանումը, նույնպես հիմնականում անպատասխան է մնում:
NoviOcean-ը մի շարք փորձարկումներ է իրականացրել փոքրացված մոդելի վրա: Ներկայումս կառուցվում է NEHC-ի լրիվ չափի հարթակ: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, նման հարթակի կոմերցիոն օգտագործումը հնարավոր կլինի արդեն 2030 թվականին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am