DYCM Power ընկերությունը նախատեսում է կառուցել արևային վահանակների արտադրության գործարան ԱՄՆ-ում՝ 800 միլիոն դոլար արժողությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է Չինաստանին, որն ավելացնում է մաքուր էներգիայի արտադրության կարողությունները ֆոտոէլեմենտների միջոցով։ DYCM Power գործարանը կօգտագործի թունելային օքսիդային պասիվացված կոնտակտ (TOPCon) տեխնոլոգիան արևային բջիջահանակների ստեղծման և դրանց մոդուլներում հավաքման համար՝ առաջարկելով բարձր արդյունավետություն և էներգիայի արտադրություն: Ընկերությունը կսկսի իր արտադրանքի մատակարարումը 2026 թվականին: Այն արդեն պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի առաջատար պոլիկրեմնային և ապակու արտադրողների հետ:
Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ և ստեղծելով ռազմավարական համագործակցություն, DYCM Power-ի նման ընկերությունները նպատակ ունեն դարձնել ԱՄՆ-ն արևային էներգիայի արտադրության առաջատար՝ միաժամանակ բարձրացնելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Բանն այն է, որ ֆոտոէլեմենտների շուկան, ինչպես համաշխարհային, այնպես էլ ամերիկյան, լցված է չինական արևային վահանակներով, և ԱՄՆ-ում որոշել են մրցակցել Չինաստանի արտադրողների հետ՝ առաջարկելով հաճախորդներին սեփական արտադրանքը:
Ամերիկյան գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են արևային վահանակներ 1954 թվականին, և հաջորդ յոթ տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները լիովին վերահսկում էին արևային արդյունաբերությունը: Bloomberg-ի կազմած գրաֆիկի համաձայն, 2008 թվականին ԱՄՆ-ն արտադրում էր արևային վահանակների 43 %-ը, մինչդեռ Գերմանիային և Ճապոնիային բաժին էր ընկնում համապատասխանաբար 22 % և 18 %: Սակայն 2024 թվականի դրությամբ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է ավելի քան 1 %, մինչդեռ Չինաստանը վերահսկում է պոլիսիլիկոնի արտադրության ավելի քան 95 %-ը:
Առկա կանխատեսումներով, եթե ԱՄՆ-ը չբեկի իրավիճակը, մինչև 2031 թվականը արևային էներգիան կդառնա աշխարհում ամենամեծ էլեկտրականության աղբյուրը: Համաձայն Միջազգային էներգետիկ գործակալության նոր զեկույցի, մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրները կբավարարեն համաշխարհային էլեկտրականության պահանջարկի մոտ կեսը, իսկ միայն Չինաստանը կունենա համաշխարհային վերականգնվող հզորությունների մոտ 60 %-ը, որը կկազմի ավելի մեծ հատված, քան մնացած աշխարհը միասին վերցրած:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Բարսեղյան