spot_imgspot_img

Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ

«Աշխատանքային շերտի» արագ աղտոտումն արևային մարտկոցների պատուհասն է, որի պատճառով համակարգի արդյունավետությունն նկատելիորեն նվազում է, գրում է overclockers.ru-ն։

Օմսկում տեղի գիտնականները ստեղծել են արևային մարտկոցի համակարգ, որը կարող է ինքնամաքրվել և հարմարվել հորիզոնի երկայնքով արևի լույսի տեղաշարժին: Դա արևային վահանակների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու լուծում է։ Ինչպես բացատրվել է տեղական համալսարանի հրապարակման մեջ, արևային մարտկոցների ամենակարևոր հատկություններից մեկն աշխատանքային մակերեսի կարողությունն է դիմակայելու աղտոտմանը: Եվ, եթե փոշին կարող է աղտոտել արևային մարտկոցի վերին շերտը կամ, ավելի վատ, հայտնվել ձյան խիտ վերին շերտի տակ, ապա նման վահանակի արդյունավետությունը հասնում է անգամ զրոյի: Իսկ, որպեսզի դա տեղի չունենա, տեղի համալսարանի աշխատակիցները ստեղծել են արևային վահանակի ինքնամաքրման համակարգ, որը բարելավում է արևից սնվող էլեկտրակայանների աշխատանքը։

Համակարգի աշխատանքի սկզբունքն է ամռանը ջուր ցողել վահանակների մակերեսին փոշին լվանալու համար, իսկ ձմռանը ցողել հակասառցակալման հեղուկ, որը պայքարում է սառցակալման գործընթացների դեմ: Բացի դա, ինչպես նշել են գյուտի հեղինակները, առանց արևային տեղորոշման սենսորների օգտագործման իրենց մշակած սարքն ինքն է արևային մարտկոցները տեղաշարժում արևի անկման ճառագայթներին ուղղահայաց՝ դրանով իսկ առավելագույնի հասցնելով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին պատմել է Օմսկի պետական ​​տեխնիկական համալսարանի դոցենտ Անտոն Բուբենչիկովը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը: 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am