Լատվիական Rimi Latvia ընկերությունը գրեթե 1,6 մլն եվրո է ներդրել իր լոգիստիկ կենտրոնի շենքի տանիքին արևային վահանակների պարկի ստեղծման համար, գրում է mixnews.lv-ն։
LETA գործակալությունը, վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին, հայտնել է, որ արևային վահանակների պարկի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի տարեկան պլանավորված ծավալը կազմում է 1750 մեգավատ/ժ (ՄՎտժ), որը Rimi Latvia ընկերությունների ցանցում տարեկան սպառվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 2 %-ն է։ Արևային էներգիայի պարկի ստեղծումն ընկերության բազմամիլիոնանոց ներդրումային և արդիականացման ծրագրերի մի մասն է կազմում, նշել են ընկերությունում։ Ընկերության ներկայացուցիչները նաև ասել են, որ երեք տարվա ընթացքում ընկերությունը ստեղծել է կենտրոնացված խոհանոց, ավտոմատացրել է իր արտադրանքի հավաքման համակարգը և ձեռք է բերել ավտոմատ կառավարվող մեքենաներ:
Նշենք, որ անցյալ տարի Rimi Latvia-ն ունեցել է 1,076 մլրդ եվրո շրջանառություն, ինչը 4,7 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, իսկ ընկերության շահույթն աճել է 5,8 %-ով հասնելով 29,09 մլն եվրոյի։
Ընկերությունը գրանցվել է 1992 թվականի հունվարին և ունի հինգ միլիոն եվրո բաժնետիրական կապիտալ։ Ընկերության միակ սեփականատերը Շվեդիայում գրանցված «Rimi Baltic» ընկերությունն է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am