spot_imgspot_img

Լավ լուծում է, բայց կա մեկ խնդիր. Գիտնականները տանիքների վրա արևային մարտկոցների անսովոր ազդեցություն են հայտնաբերել

Գիտնականներն օգտագործել են համակարգչային մոդելավորում ուսումնասիրելու արևային մարտկոցների ազդեցությունը կլիմայի վրա աշխարհի տարբեր քաղաքներում, գրում է techno.nv.ua-ն, և հայտնաբերել են շենքերի տանիքների վրա արևային մարտկոցների զանգվածային օգտագործման անսպասելի կողմնակի ազդեցություն: Հետազոտողների միջազգային թիմի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արևային մարտկոցները կարող են զգալիորեն ազդել քաղաքների ջերմաստիճանի վրա՝ բարձրացնելով դրանք ցերեկը և իջեցնելով գիշերը: Համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ ամբողջությամբ ծածկելով տանիքներն արևային մարտկոցներով, քաղաքներում միջին ջերմաստիճանը կարող է աճել 1,5 աստիճանով ամռանը, իսկ ձմռանը իջնել 0,6 աստիճանով: Այդ երևույթը պայմանավորված է նրանով, որ արևային մարտկոցները կլանում են արևի էներգիան և տաքանում։ Արդյունքում նրանք ջերմություն են հաղորդում շրջակա օդին բարձրացնելով ջերմաստիճանը։ Գիշերը պանելներն ավելի արագ են սառչում, քան շրջակա միջավայրը, ինչը հանգեցնում է ջերմաստիճանի մի փոքր անկման:

Այնուամենայնիվ հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ արևային մարտկոցները շարունակում են մնալ վերականգնվող էներգիայի կարևոր աղբյուր, սակայն քաղաքային կլիմայի վրա դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է մշակել նոր տեխնոլոգիաներ և մոտեցումներ։

Օրինակ վահանակների համար կարելի է օգտագործել հատուկ սառեցնող ծածկույթներ, ինչպես նաև դրանք համատեղել կանաչ տանիքների հետ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am