spot_imgspot_img

Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. Նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի

Գերմանական Heliatek ընկերությունը ստեղծել է ավանդական արևային մարտկոցների այլընտրանք արևային թաղանթի տեսքով՝ հիմնված օրգանական ֆոտոգալվանային բջիջների վրա, որը կարող է գրեթե ցանկացած շենք վերածել էներգիայի գեներատորի։ Այս տեխնոլոգիայի առավելությունների մասին գրել է ECOticias պորտալը, գրում է Focus.ua-ն։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, սովորական արևային մարտկոցները սովորաբար տեղադրվում են տների և գրասենյակների տանիքներին։ Այնուամենայնիվ, տանիքի տարածքի բացակայության և ավանդական սիլիցիումային վահանակների ծանրության պատճառով դրանց օգտագործումը սահմանափակ է: Հետևաբար Heliatek-ը մշակել է նոր, բարակ և թեթև պանելներ, որոնք կարող են տեղադրվել ցանկացած մակերեսի վրա, ներառյալ գլանաձև և կոր:

«Այդ տեխնոլոգիան հեղափոխական է, քանի որ այն արևային էներգիայի արտադրությունը տանիքներից  փոխանցում է պատերին, պատուհաններին և նույնիսկ ինտերիերին», — ընդգծել են գյուտի հեղինակները:

Հաղորդվում է, որ Heliatek-ի արևային թաղանթը կարող է ծածկել շենքերի ճակատները, պատուհանները և շատ այլ հատվածներ։ Այն կարող է կիրառվել նաև հողմակայանների, կանգառների և նույնիսկ գրասենյակային երկնաքերերի վրա: Դա նշանակում է, որ ցանկացած շենք շուտով կկարողանա իրեն էներգիայով ապահովել  և նույնիսկ ավելորդ էներգիան հետ վաճառել ցանց՝ վերածվելով էլեկտրակայանի։

Հրատարակությունը կարծում է, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ արևային էներգիայի օգտագործման հնարավորությունները բազմապատիկ են ավելանում, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Խոսքը, մասնավորապես, օրգանական ֆոտովոլտային բջիջների արտադրության տեխնոլոգիաների մշակման և դրանց ծառայության ժամկետի ավելացման մասին է։ Երբ նման արևային մարտկոցները կատարելագործվեն և ծախսերը զգալիորեն իջնեն, ակնկալվում է, որ դրանց օգտագործումը կհեղափոխի քաղաքային բնակավայրերում էլեկտրաէներգիայի արտադրության հայեցակարգը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am