spot_imgspot_img

Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում

Ըստ նոր էներգետիկ ռազմավարության, Ճապոնիայում 2030-2040 թվականներին նախատեսված է լայնամասշտաբ արևային ճկուն վահանակների կառուցումը: Նրանց ընդհանուր հզորությունը կկազմի մոտ 20 ԳՎտ, ինչը համապատասխանում է քսան ատոմային ռեակտորների հզորությանը:

Ծրագրի իրականացումը կսկսվի 2030 թվականից: Նոր սերնդի արևային կայանները կլինեն ճկուն, ինչը թույլ կտա դրանք տեղադրել ավտոմեքենաների տանիքներին, տների պատերին և այլ մակերեսներին: Kyodo գործակալությունը նշում է, որ վահանակների ճկունությունը շատ կարևոր է Ճապոնիայի համար, քանի որ երկրի մեծ մասը ծածկված է լեռներով և բարդ ռելիեֆով, ուստի դասական հարթ արևային էլեկտրակայանների տեղադրումը բավականին դժվար է:

Ճապոնիայի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր ծրագրերը, երկրի էներգետիկ ռազմավարությունը կներկայացվի դեկտեմբերին: Արևային էներգիան արդեն կազմում է մոտ 10 % Ճապոնիայի էներգետիկ բալանսում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am