Ներկայում համաշխարհային շուկայում արևային մարտկոցների գները կայուն են, սակայն շուտով կարող են տատանումներ տեղի ունենալ կապված Չինաստանի առևտրային քաղաքականության փոփոխության հետ, գրում է focus.ua-ն։
Միջազգային առևտուրը բախվում է նոր մարտահրավերների, և դա դեկտեմբերի 1-ից արևային ապրանքների, ներառյալ արևային վահանակների արտահանման հարկային վարկը 13 %-ից մինչև 9 % կրճատելու Չինաստանի որոշումից հետո: Հավանաբար, այդ նորամուծությունը քիչ ազդեցություն կունենա արտահանման պահանջարկի վրա, քանի որ Չինաստանն առանց դա էլ շարունակում է մնալ աշխարհի առաջատար մատակարարը, և շուկայում ավելի էժան այլընտրանքներ չկան: Այնուամենայնիվ, և՛ վահանակ վաճառողները, և՛ գնորդներն ընդունում են, որ գների բարձրացման շուրջ բանակցությունները բարդ գործընթացներ են: Գների 4 % տատանումը զգալի ճնշում է ինչպես արտադրողների, այնպես էլ հաճախորդների վրա, հատկապես, երբ շուկան շարունակում է անկումը: Հաճախորդները դժվար թե կգնահատեն նման կտրուկ աճը մեկ գիշերվա ընթացքում, ուստի դիտարկվում է գների աստիճանական ճշգրտում:
Այն պատվերների համար, որոնք արդեն իսկ նոր գներով են և նախատեսվում է առաքում դեկտեմբերի 1-ից հետո, դիտարկվում են գների վերանայման հնարավորությունները: Որպես այլընտրանք որոշ ընկերություններ սկսել են արագորեն ամրագրումներ կատարել մինչև դեկտեմբեր առաքման և արագ մաքսազերծման համար: Այնուամենայնիվ, այդ մոտեցումը սահմանափակումներ ունի, քանի որ վաղաժամ առաքումը հարցեր է առաջացնում, արդյո՞ք հաճախորդը կարող է տեղավորել դրանք, և արդյո՞ք դա կավելացնի պահեստավորման ծախսերը:
Չինական վահանակներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության համատարած կրճատումների ֆոնին որոշ գործարաններում արտադրության մասնակի վերականգնման մասին հաղորդումներ են ստացվում: Ոլորտի ինսայդերները դա կապում են մոդուլների արտադրողների կողմից նյութերի գնումների արագացման հետ՝ 2024 թվականին արտադրության և վաճառքի կատարողականը բարելավելու համար:
Բացի այդ, 2024 թվականի հուլիսին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հայտարարված ֆոտոգալվանային համակարգերի արտադրության արդյունաբերության նոր պայմանների համաձայն, արևային մարտկոցներ արտադրողները պետք է իրականում մեկ տարվա ընթացքում օգտագործեն առնվազն իրենց արտադրական հզորության 50 %-ը: Փորձագետների կարծիքով, ընկերությունները, որոնք հետ են մնում, ստիպված կլինեն արագացնել, քանի որ չկատարումը կարող է նրանց զրկել աճի հեռանկարից։
Չինաստանից դուրս արևային մարտկոցների արտադրության շուկայում ԱՄՆ-ում միայն մեկ արտադրող է մոտենում իրական արտադրությանը: Մյուս բոլոր հայտարարված նախագծերը դեռ չեն սկսել շինարարությունը, ուստի կարելի է ենթադրել, որ առաջիկա երկու տարիների ընթացքում դրանք չեն հասնի բարձր արտադրողականության՝ խոշոր ֆինանսական ներդրումների և բարդ տեխնոլոգիական գործընթացների անհրաժեշտության պատճառով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am