Արևային մարտկոցները վերականգնվող էներգիայի ամենահայտնի աղբյուրներից են, սակայն արևային վահանակները չեն կլանում արևի ճառագայթների մեծ մասը, ուստի գիտնականները ձեռնամուխ են եղել բարելավելու դրանց արդյունավետությունը: Հարավային Կորեայից գիտնականներին է հաջողվել հասնել արդյունքի, գրում է news.pn-ն։
Քանի որ հասանելի պերովսկիտային արևային բջիջների կլանման սպեկտրը սահմանափակված է տեսանելի լույսի 850 նանոմետրով, վահանակները չեն կարողանում օգտագործել արևի ընդհանուր էներգիայի 52 %-ը: Այսպիսով, հարավկորեացի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը մեծացնում է պերվոյկսիտային արևային բջիջների կողմից մերձինֆրակարմիր լույսը գրավելու ունակությունը, ինչն էլ բարելավում է արևային մարտկոցների արդյունավետությունը:
Կորեայի Գիտության և տեխնոլոգիայի առանցքային ինստիտուտի պրոֆեսոր Չունգ-Էն Լիի և Էնսե համալսարանի քիմիայի բաժնի պրոֆեսոր Վուջա Կիմի հետազոտական թիմն օրգանական ֆոտոկիսահաղորդիչների և պերովսկիտային նյութերի համադրմամբ ստեղծել է արևային մարտկոց, որը կարող է մինչև մերձինֆրակարմիր տիրույթի ճառագայթումը կլանել: Դրա շնորհիվ այդ հիբրիդային սարքի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը հին տեխնոլոգիայի համեմատ աճել է 20,4 %-ից մինչև 24,0 %:
Հետազոտողները կանխատեսում են, որ իրենց բացահայտումները կարող են հիմք դառնալ նոր սերնդի արևային մարտկոցների ստեղծման համար, որոնք զգալի ազդեցություն կունենան վերականգնվող էներգիայի զարգացման վրա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am