spot_imgspot_img

Ռուսաստանում ստեղծվել է քաղաքային պայմանների կոմպակտ արևային էլեկտրակայան

Ալթայի Պոլզունովի անվան պետական ​​տեխնիկական համալսարանի գիտնականները  ստեղծել են եզակի արևային էլեկտրակայան, որը նախատեսված է հատուկ քաղաքային միջավայրի համար, գրում է Pravda.ru-ն։

Այդ էլեկտրակայանի կառուցվածքի առանձնահատկությունը այն է, որ վահանակները հագեցած են հատուկ պրիզմաներով, որն օպտիմալացնում է վահանակի աշխատանքը մեծացնելով տեղադրման արդյունավետությունն ու կոմպակտությունը։ Ի տարբերություն ավանդական հորիզոնական արևային մարտկոցների, նոր կայանը օգտագործում է ուղղահայաց դասավորություն՝ ձևավորելով պրիզմատիկ կառուցվածք։ Դա թույլ է տալիս օրվա ընթացքում տարբեր տեղերից որսալ արևի ճառագայթները ապահովելով էներգիայի բարձր արտադրություն նույնիսկ ձմռանը՝ արևային ակտիվության նվազման պայմաններում։ Այդ կոնֆիգուրացիան հատկապես օգտակար է խիտ քաղաքային տարածքներում, որտեղ տարածքի խնայողությունը կարևոր է:

Պրիզմաներով հագեցած արևային վահանակների յուրաքանչյուր կողմ ներգրավված է էներգիայի արտադրության մեջ, ինչը թույլ է տալիս կայանը օգտագործել ինչպես ինքնավար պայմաններում, այնպես էլ քաղաքային միջավայրում գտնվող օբյեկտները սնուցելու համար։ Բացի այդ, տեղադրման հզորությունը կարող է ճշգրտվել՝ կախված վահանակների քանակից՝ համակարգը դարձնելով ճկուն և բազմակողմանի տարբեր խնդիրների և տարածքների համար:

Այդ նորարարական արևային կայանը կլինի քաղաքների համար արևային էներգիայի հիմնական լուծումը, որը ապահովելով կայուն այլընտրանք էներգիայի արտադրության ավանդական մեթոդներին կօգնի հաղթահարել կլիմայի փոփոխության մարտահրավերները:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am