spot_imgspot_img

Չինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցում

Չինաստանի Ֆուցզյան նահանգում կառուցվում է թայֆունադիմացկուն Դոնշան Սինգչեն ծովային արևային էլեկտրակայանը, որը նախատեսում են համատեղել ձկնաբուծարանի հետ։ Այս մասին գրում է չինական IT Home պորտալը՝ PowerChina ընկերությանը հղումով, գրում է focus.ua-ն։

Հաղորդվում է, որ Դոնշան Սինգչենի շինարարությունը շարունակվում է Ֆուցզյան նահանգի Սինգչեն և Քյանլու քաղաքների ջրերում և ավարտված է 70 %-ով։ Ընկերությունն արդեն ցանցին է միացրել էներգաբլոկների առաջին խմբաքանակը։ Ակնկալվում է, որ ամբողջ հզորությունը կհայտնվի առցանց մինչև այս տարվա վերջ:

Կայանի ընդհանուր հզորությունը 180 ՄՎտ է։ Ավարտվելուց հետո այն տարեկան կարտադրի միջինը մոտ 300 մլն կՎտժ մաքուր էլեկտրաէներգիա խնայելով մոտ 90,000 տոննա ածուխ և նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները:

Հրատարակությունն ընդգծել է, որ դա առաջին ծովային արևային կայանն է Չինաստանում, որը կարող է դիմակայել ուժեղ քամիներին։ Դա հնարավոր է դարձել չինացի մասնագետների կողմից մշակված մոնտաժային կառուցվածքի շնորհիվ, որը հիմնված է թայֆունին դիմացկուն կառուցվածքի վրա։

Պորտալի տվյալներով՝ Դոնշան Սինգչեն արևային էլեկտրակայանը նաև նախատեսվում է համատեղել ձկնաբուծարանի հետ՝ «վերևից էլեկտրաէներգիա արտադրելու և ներքևից ձուկ որսալու համար»։

Հիշեցնենք, որ Չինաստանի Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձկնաբուծարաններում արևային մարտկոցների տեղադրումը կարող է օգնել ծովամթերքի բերքատվությունը բարձրացնել 50 %-ով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am