Տեխնիկապես արևային մարտկոցները չունեն պիտանելիության ժամկետ, սակայն մասերի վնասումը կամ ավելի շատ էներգիայի անհրաժեշտությունը հաճախ ստիպում են սեփականատերերին փոխարինել դրանք ավելի նոր համակարգերով: Renew-ի գործադիր տնօրեն Հելեն Օքեյը, The Guardian-ի հետ զրուցել է այն մասին, թե երբ վերանորոգել արևային մարտկոցները և երբ գնել նորերը, գրում է Focus.ua-ն:
Փորձագետի խոսքով կենցաղային արևային մարտկոցների մեծ մասի համար լավ սպասարկման ժամկետ է համարվում 20-25 տարին։ Հայտնի է, որ վահանակները իրենց պիտանելիության ժամկետով հաճախ գերազանցում են այլ այնպիսի բաղադրիչներին, ինչպիսիք են ինվերտորները և մալուխները, ուստի վահանակների փչացած մասերը փոխարինելը արտասովոր երևույթ չէ: Հելեն Օքեյը նշել է, որ ինվերտերներն ու մալուխները ավելի են ենթակա խափանումների շրջակա միջավայրի պայմանների և աղտոտիչների պատճառով: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում մաքուր պահել արևային մարտկոցները։ Փորձագետը խորհուրդ է տալիս դրանք մաքրել առնվազն տարին երկու անգամ և անգամ դրա համար դիմել մասնագետի, եթե վահանակներին հասնելը վտանգ է ներկայացնում անվտանգության տեսակետից: «Դուք չեք կարող տեղադրել արևային համակարգ, անտեսել այն, իսկ հետո հինգ տարի անց մտածել, թե ինչո՞ւ այն լավ չի աշխատում», — ասել է նա:
Հելեն Օքեյն ընդգծել է, որ վահանակները փոխարինելու ժամանակն այն է, երբ արդեն անհնար է որոշակի մասեր փոխելը: Եթե ձեր արևային համակարգն այլևս չի բավարարում ձեր տան էներգիայի կարիքներին, փորձագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին տունը հնարավորինս էներգաարդյունավետ դարձնել նախքան վահանակները թարմացնելը:
Ըստ փորձագետի, չնայած անսարք մասերի փոխարինումն ամենաէկոլոգիապես մաքուր տարբերակն է, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Որոշ հին համակարգեր կարող են համատեղելի լինել միայն այն ինվերտորների հետ, որոնք այլևս չեն արտադրվում: Արևային մարտկոցների փոխարինումը կարող է նաև պահանջել ինվերտերի և մալուխների արդիականացում:
Հելեն Օքեյը նշել է, որ արևային տեխնոլոգիայի արագ առաջընթացն ավելի է դժվարացնում վահանակների վերանորոգումը: Միևնույն ժամանակ, դա նշանակում է, որ պանելները փոխարինելով, սեփականատերերը զգալի տարբերություն կզգան: Նա գնահատել է, որ ինչ-որ մեկը, ով այսօր կփոխարինի հին 1,5 կիլովատանոց համակարգը, նույն մակերեսից կարող է վեց անգամ ավելի շատ հզորություն ստանալ:
Փորձագետը նաև հավելել է, որ արևային վահանակների շուկան, ամենայն հավանականությամբ, կկայունանա, և նոր համակարգերի պահպանումն ավելի հեշտ կդառնա, կվերանա դրանք ամբողջությամբ փոխարինելու անհրաժեշտությանը: Նոր միկրոինվերտորների տարածումը, որոնցում յուրաքանչյուր վահանակ գործում է որպես մեկուսացված տարր, նշանակում է, որ ցանկացած փչացած տարր հնարավոր է փոխարինվել առանձին՝ առանց ամբողջ համակարգը փոխելու: «Կլինի կայունացում, և մենք կկարողանանք որոշ ժամանակ հենվել այդ նոր սերնդի վահանակների վրա», — ասել է Հելեն Օքեյը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am