spot_imgspot_img

Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում

Ամերիկյան Jackery ընկերությունը թողարկել է SolarSaga 500X նոր արևային վահանակներ, որոնք լույս են հավաքում միաժամանակ երկու կողմից։ Այս մասին հայտնել է ZDNet-ը, գրում է Focus.ua-ն։

SolarSaga 500X-ը բաղկացած է վեց SolarSaga-85 վահանակներից, որոնք միացված են միմյանց, և որոնցից յուրաքանչյուրը երկկողմանի է: Սարքը կարելի է ակորդեոնի նման ծալել այնպես, որ հնարավորինս հարմարավետ լինի արևային էներգիան հավաքել ոչ միայն վերևից, այլ նաև ներքևից։

Վահանակները նախատեսված են առավելագույն բազմակողմանիության համար, դրանք կարելի է տեղադրել գետնին, բակում, պատշգամբներում և նույնիսկ նավակների վրա: Դրանք հեշտությամբ կապվում են լիցքավորման մարտկոցի հետ plug-and-play կապով: Երբ տեղադրվում են պատշգամբների, պատերի, տանիքների և այլնի վրա, վահանակները պետք է ամրացվեն ժապավեններով, պտուտակներով կամ պարաններով: Այնուամենայնիվ, այս նոր վահանակները բավականին ծանր են`ավելի քան 10 կգ, և նաև մեծ նույնիսկ ծալված վիճակում: Այն կարելի է տեղից տեղ տեղափոխել, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ։

Jackery SolarSaga 500X արևային վահանակի տեխնիկական բնութագրերը.

-մաքսիմալ հզորությունը — 500 W ± 5%

-լարումը — 41,7 V ± 5%

-ծալվածը ծալված վիճակում- 996 x 526 x 97 մմ, բացված վիճակում — 2493 x 996 x 294 մմ

քաշը — 10,5 կգ ± 0,5 կգ)

-երաշխիքը — 5 տարի:

Jackery SolarSaga 500X-ը IP68 դիմացկուն է ջրի և փոշու նկատմամբ, կարող է աշխատել -40°C-ից մինչև 85°C ջերմաստիճանում:

Ավելացնենք, որ ԱՄՆ-ում SolarSaga 500X-ը վաճառվում է 999 դոլարով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am