spot_imgspot_img

Բեեր-Շևայի անսպասելի ռեկորդը. Իսրայելի չեմպիոնը տանիքների վրա վերականգնվող էներգիայի արտադրության մեջ

Բեեր-Շևան ռեկորդներ է գերազանցում, այդ հարավային քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության 2023 թվականի վերականգնվող էներգիայի արտադրության վարկանիշում: Վարկանիշը գնահատում է տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք առաջ են մղում տանիքային կանաչ էներգիայի հեղափոխությունն իրենց իրավասության շրջանակներում, և Բեեր-Շևան առաջին տեղում է 58,16 մեգավատ դրվածքային հզորությամբ:

Շենքերի տանիքների արևային մարտկոցները շահավետ ներդրում են քաղաքի բնակիչների համար, քանի որ ապահովում են լրացուցիչ եկամուտ և խթանում մաքուր էներգիայի արտադրությունը։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը շնորհավորել է քաղաքի ձեռքբերումը և ընդգծել, որ դա մի քայլ է, որը կբարելավի հանրային առողջությունը և կապահովի  էլեկտրամատակարարումն արտակարգ իրավիճակներում։ Բեեր-Շևայի քաղաքապետ Ռուբիկ Դանիլովիչը մեկնաբանել է հաղթանակը և ասել. «Մեր բոլորի ապագան այստեղ է Նեգևում, և մենք առաջնորդում ենք վերականգնվող էներգիայի հեղափոխությունը որպես Բեեր-Շևայի քաղաքային տեսլականի և նորարարության մաս»:

Տվյալները ցույց են տալիս, որ Բեեր-Շևան երկրորդ տեղն է զբաղեցրել նաև արևային էներգիայի պոտենցիալ օգտագործման տոկոսով (25 %) և բնակավայրերում վերականգնվող էներգիայի արտադրությամբ՝ 2,13 մեգավատ հզորությամբ 168 արևային կայանքով:

Ազգային մակարդակով վարկանիշը ցույց է տալիս Իսրայելի տեղական ինքնակառավարման մարմիններում վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների օգտագործման 21 տոկոս աճ, միայն 2023 թվականին դա 450 մեգավատ ավելացում է: Դա նշանակալի ձեռքբերում է, քանի որ այդ արևային կայաններն էլեկտրաէներգիա են մատակարարում մոտավորապես 100,000 բնակելի միավորների և Իսրայելին տանում դեպի կանաչ և կայուն էներգետիկ ապագա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am