spot_imgspot_img

Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանում տեղադրվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Օդանավակայանը միայն համալիր չէ, որը նախատեսված է օդային փոխադրումներ իրականացնելու և սպասարկելու համար։ Օդանավակայանները, ինչպես ապացուցել են Իտալիայում, կարող են ծառայել որպես արևային մարտկոցներ տեղադրելու իդեալական վայրեր, գրում է inform.kz–ն:

Հռոմ-Ֆիումիչինո միջազգային օդանավակայանը վերջերս ներկայացրել է իր նոր արևային ֆերման: Այն ձգվում է թիվ 3 թռիչքուղու արևելյան կողմի երկայնքով: Հիսունհինգ հազար վահանակներ կազմում են Եվրոպայի ամենամեծ ֆոտովոլտային համակարգը:

Կայանը բացվել է Իտալիայի էներգետիկայի նախարարի ներկայությամբ։ Այդ նախագծի շնորհիվ օդանավակայանի աշխատանքից ածխածնի արտանետումները տարեկան կկրճատվեն ավելի քան 11 հազար տոննայով։

«Այս արևային կայանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հասնել ածխածնի չեզոքության, և ինչպես կարելի է ածխաթթվացման հասնել ոչ թե զոհաբերությունների, այլ ավելի ժամանակակից և ածխածնային չեզոք արտադրության միջոցով», — ասել է Իտալիայի էներգետիկայի նախարար Ժիլբերտո Պիչետտո-Ֆրատինը:

Բացի օդանավակայաններից, նմանատիպ նախագծեր իրականացնելու համար կարող են օգտագործվել բազմաթիվ այլ տարածքներ:

Ավիացիան համարվում է ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ աղբյուրը տրանսպորտի ոլորտում։ Օգտագործելով իրենց տարածքները վերականգնվող էներգիայի նախագծերի համար օդանավակայանները կարող են կարևոր դեր խաղալ հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու և կանաչ էներգիայի անցմանը նպաստելու գործում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am