Չինացի գիտնականները նշանակալի առաջընթաց են գրանցել բարձրարդյունավետ պերովսկիտային արևային տարրերի մշակման ոլորտում։ Պեկինի համալսարանի պրոֆեսոր Չժոու Հուանպինգի ղեկավարությամբ հետազոտական խումբը հեղինակավոր «Science» գիտական ամսագրում հրատարակել է երկու կարևոր ուսումնասիրություն։ Խումբը մշակել է նորարարական մեթոդ՝ բարձրորակ պերովսկիտային արևային տարրեր ստեղծելու համար։ Այս նյութը վաղուց գրավել է գիտնականների ուշադրությունն իր ֆոտոէլեկտրական հատկություններով, ցածր արժեքով և ջերմային կայունությամբ, սակայն դրա գործնական կիրառումը բարդացել է մի շարք էական թերությունների պատճառով։
Պրոֆեսոր Չժոուն և նրա գործընկերներն առաջարկել են լուծում՝ ռազմավարություն, որը հնարավորություն է տվել ստանալ բարձրորակ թաղանթներ՝ առանց խառնուրդների։ Հիմնական կետը նյութի ձևավորման ռեակցիայի ուղու փոփոխությունն էր՝ կոգենետիկ յոդի (I2) և յոդիդ-իոնի (I−) միջև ուժեղ կապի շնորհիվ, ինչը հանգեցրել է պոլիյոդիդային իոնների ձևավորմանը։
Նոր մեթոդի առանձնահատկությունն այն է, որ տոգորման ընթացքում յոդն ամբողջությամբ հեռացվում է բյուրեղացանցից՝ իր ցնդող բնույթի շնորհիվ, ինչը ապահովում է վերջնական արտադրանքում օտար խառնուրդների բացակայությունը։ Ստացված արևային տարրերը ցուցաբերել են տպավորիչ արդյունքներ. էներգիայի փոխակերպման արդյունավետությունը գերազանցել է 24 %-ը, իսկ +85 աստիճան ջերմաստիճանում ավելի քան 1100 ժամ աշխատելուց հետո դրանք պահպանել են իրենց սկզբնական արդյունավետության 99 %-ը։ Այս նվաճումը բացում է նոր հեռանկարներ պերովսկիտային արևային տարրերի զանգվածային ներդրման համար արդյունաբերության մեջ և կարող է էական ազդեցություն ունենալ վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա ապագայում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am

