spot_imgspot_img

Արևային մարտկոցներ երկաթուղային գծերի վրա. Ֆրանսիական երկաթուղիները փորձարկում են էլեկտրաէներգիայի արտադրության նոր համակարգը

Ֆրանսիայի ազգային երկաթուղային NCF ընկերությունն ուսումնասիրում է երկաթուղային գծերի վրա արևային ֆոտովոլտային մոդուլների օգտագործման հնարավորությունը, գրում է Ixbt.com–ը։ SNCF-ի դուստր ձեռնարկության՝ AREP-ի կողմից մշակված solar-plus-storage նորագույն կոնտեյներային համակարգը կարող է դրվել ռելսերի վրա և անհրաժեշտության դեպքում տեղափոխվել:

Այդ նախաձեռնությունը, որը կոչվում է Solveig Project, մեկնարկել է հունվարի 17-ին Ֆրանսիայի հյուսիս-կենտրոնական Իվելին դեպարտամենտի համայնքում գտնվող Աչերս քաղաքում: Ինժեներները ութ արևային մարտկոցներ են տեղադրել Աշերի տեխնիկական կենտրոնում: Այն կշահագործվի վեց ամիս՝ արդյունավետությունը և հուսալիությունը գնահատելու համար:

Եթե ​​փորձարկումները հաջող լինեն, համակարգը կարող է ավելի մեծ մասշտաբով տեղակայվել AREP-ի արևային քարտեզագրման նախագծի կողմից հայտնաբերված չգործող գծերի վրա:

Ակնկալվում է, որ այդ համակարգերը կապահովեն վերականգնվող էներգիայի տեղական այնպիսի կարիքները, ինչպիսիք են սպասարկումը:

Արեգակնային մարտկոցները տեղադրելու համար AREP-ը օգտագործել է տելեսկոպիկ կրոնշտեյներներ: Այդ տեղադրումը ապահով կերպով ամրացնում է վահանակները՝ կանխելով դրանք քամուց վնասվելուց միաժամանակ ապահովելով արևի օպտիմալ ազդեցություն:

Solveig-ի նախատիպը հանդիսանում է մինչև 2030 թվականը 1000 ՄՎտ ֆոտոգալվանային հզորություն տեղադրելու SNCF-ի ծրագրերի հիմնական փուլը: Սա SNCF ցանցի էներգետիկ կարիքները բավարարելու ավելի լայն ռազմավարության մի մասն է, որտեղ ազգային գնացքների 80%-ն արդեն աշխատում է էլեկտրաէներգիայով:

AREP-ի նորարարության տնօրեն Ալիստեր Լենզներն ասել է, որ իրենք մշակել են ISO կոնտեյներների միջոցով ՖՎ վահանակներ առաքելու համակարգ, ինչպես նաև երկաթուղային գծերի վրա դրանք տեղադրելու լոգիստիկ մեթոդ, ինչը հեշտացնում է վահանակների տեղադրումը և ապահովում է տեղադրման գործընթացը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am