spot_imgspot_img

Իսրայելում բնակիչներին կոչ են անում տանիքներին արևային պանելներ տեղադրել

Իսրայելի էներգետիկայի նախարարությունը ձգտում է քաղաքացիներին վերածել էներգետիկ ոլորտի մասնակիցների՝ նրանց թույլ տալով արտադրել էներգիա սեփական կարիքների համար և վաճառել ավելցուկն ազգային էներգացանցին:

Նոր նախաձեռնության շրջանակներում մեկնարկվել է հատուկ կայք, որտեղ օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ պանելների տեղադրման մասին և գնահատել պոտենցիալ շահույթը: Էներգետիկայի նախարարը նշել է, որ արևային պանելները երաշխավորում են էներգաանվտանգություն և նպաստում են էլեկտրաէներգիայի համար վճարումների նվազեցմանը:

Իսրայելը կենտրոնանում է արևային էներգիայի վրա, քանի որ այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են քամին և ջուրը, այնտեղ ավելի սահմանափակ են: Արևային պանելների ներդրումները սովորաբար վերադարձվում են վեց տարվա ընթացքում, ինչն այս նախաձեռնությունը դարձնում է գրավիչ բնակչության համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am