spot_imgspot_img

Մոլդովայում կկառուցվեն երկու արևային էլեկտրակայան՝ 50 և 40 ՄՎտ հզորությամբ

Մինչև 2025 թվականի վերջ Մոլդովան կունենա երկու խոշոր ֆոտովոլտային էլեկտրակայան, որոնք 90 ՄՎտ-ով կավելացնեն վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը, գրում է esp.md–ն։

Մոլդովայի կառավարությունը կքննարկի Տելենեստի շրջանի Նեգուրենի և Ստրասենի շրջանի Ռեդենի գյուղերում արևային էլեկտրակայանների կառուցման թույլտվության վերաբերյալ նախագծերը։ Էլեկտրաէներգիայի մասին օրենքը նախատեսում է, որ նման խոշոր օբյեկտների կառուցումը պետք է հաստատվի կառավարության կողմից:

Նեգուրենի արևային էլեկտրակայանի հզորությունը կկազմի 40 ՄՎտ, իսկ Ռեդենինը՝ 50 ՄՎտ։ Երկու կայաններն էլ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2025 թվականի դեկտեմբեր։

Ակնկալվում է, որ այդ երկու կայանները տարեկան կարտադրեն ավելի քան 100 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դա կօգնի ծածկել Դնեստրի աջ ափի էներգետիկ կարիքների զգալի մասը։ Երբ այդ կայանքները գործարկվեն, Մոլդովայում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունը կհասնի 670 ՄՎտ-ի՝ 2024 թվականի վերջի 580 ՄՎտ-ի դիմաց:

Երկու արևային կայաններն էլ էներգիա կմատակարարեն ազատ շուկային՝ առանց կառավարության աջակցության: Սա ընդգծում է վերականգնվող էներգիայի գրավչությունը ներդրողների համար: Բացի այդ, նոր հզորությունները պետք է ամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը և ապահովեն ածխածնի արտանետումների կրճատում էներգետիկ ոլորտում։

Գերատեսչությունը հավելել է, որ այդ նախաձեռնությունները կարևոր քայլ են երկրում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման գործում և համահունչ են Ազգային էներգետիկ ռազմավարության նպատակներին։ Այսպիսով, կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը հետևյալ նպատակներին.

–երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և կայունության ապահովում

–ազգային էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացում

–ածխածնի արտանետումների կրճատում և շրջակա միջավայրի պաշտպանություն

–հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am