spot_imgspot_img

Օվկիանոսները՝ արևային էներգիայի անսպառ աղբյուր

Ծածկելով Երկրի մակերևույթի 71 %-ը՝ օվկիանոսներն աշխարհի ամենաարժեքավոր և դեռևս չօգտագործված վերականգնվող ռեսուրսներից են: Օվկիանոսի ալիքների էներգիան հսկայական է և կարող է մեծ ներդրում ունենալ մաքուր էներգիայի անցման գործում: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)՝ 2050 թվականին աշխարհում զրոյական արտանետումների հասնելու համար օվկիանոսային էներգիայի արտադրությունը պետք է տարեկան աճի 33 %-ով:

«Ալիքների և մակընթացությունների էներգիան կարող է դառնալ զգալի, հուսալի և կայուն էներգիայի աղբյուր», — ասում է Խոսե Միգել Ռոդրիգեսը՝ SINTEF-ի ավագ գիտաշխատողը, որը Եվրոպայի խոշորագույն հետազոտական ինստիտուտներից մեկն է:

Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) գնահատմամբ՝ ալիքների էներգիան կարող է տարեկան արտադրել մինչև 29,500 ՏՎտ/ժ: Սա գրեթե տասն անգամ գերազանցում է Եվրոպայի ընդհանուր տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը և ավելին է, քան 2018 թվականին ամբողջ աշխարհում արտադրված էլեկտրաէներգիան:

«Տեղատվության և մակընթացության էներգիայի գլոբալ ներուժը գնահատվում է 800-1200 ՏՎտ/ժ, հատկապես նեղ ջրուղիներում, ինչպիսիք են ծոցերը, և կղզիների շուրջ», — ասում է Ռոդրիգեսը:

«Կառավարվելով կանխատեսելի գրավիտացիոն ցիկլերով, այլ ոչ թե եղանակով՝ (մակընթացության էներգիան) ապահովում է կայուն էլեկտրամատակարարում և օգնում է հավասարակշռել էներգահամակարգը»:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am