spot_imgspot_img

190 000 պանելներով արևային էլեկտրակայանն անսպասելի խնդիրների առաջ է կանգնել

Պորտուգալիայում Dos Grados ընկերությունը կառուցել է հսկայական Fundão արևային էլեկտրակայանը՝ բացահայտելով մի քանի անսպասելի մարտահրավերներ՝ կապված նման լայնածավալ ծրագրի իրականացման հետ: Այս մասին գրում է Ecoticias պորտալը, գրում է focus.ua–ն։

Նշվում է, որ Fundão էլեկտրակայանը զբաղեցնում է 192 հեկտար տարածք և կարող է էլեկտրաէներգիա մատակարարել տարեկան 61000 տների և ձեռնարկությունների: Ծրագիրը նաև նվազեցնում է ածխաթթու գազի արտանետումները տարեկան 826 հազար տոննայով:

Սակայն նախագծի իրականացումը կապված է անսպասելի տեխնոլոգիական խնդիրների հետ։ Արևային էներգիայի արտադրության կախվածությունը եղանակային պայմաններից շարունակում է մնալ անխափան աշխատանքի հիմնական խոչընդոտը: Այդ խնդիրը լուծելու համար ընկերությունն ուսումնասիրում է կուտակման մարտկոցների մեջ ներդրումներ կատարելու հեռանկարները՝ ավելորդ էներգիան կուտակելու համար:

Բացի այդ, նախագիծը ցույց է տվել, որ ընկերությունները պետք է հաշվի առնեն տեղական համայնքների շահերն արևային մարտկոցներ տեղադրելիս: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Dos Grados–ը համաձայնագրեր է կնքել Ֆունդաոյի քաղաքապետարանի հետ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել արևային կայանի բացասական ազդեցությունը: Գյուղատնտեսությամբ, անտառային տնտեսությամբ և անասնաբուծությամբ զբաղվող տեղական հողատերերի հետ համաձայնագրեր են կնքվել, որոնք ներառում են կայանի տարածքում տեղական ցեղատեսակների արածեցման և բուսականություն տնկելու թույլտվություններ:

Հաղորդվում է, որ էլեկտրաէներգիայի գնագոյացման նոր կայուն լուծումներից կշահեն նաև արևային ֆերմայի շրջակայքի բնակիչներն ու տեղական ձեռնարկատերերը վեցից յոթ ամսվա ընթացքում:

Dos Grados-ի գործադիր տնօրեն Գիլ Պալասիոսը նշել է, որ արևային ֆերման ոչ միայն արտադրում է կանաչ էներգիա, այլև նաև նոր աշխատատեղեր է ստեղծում տեղի բնակիչների համար։ Նա նաև ընդգծել է, որ նախագծի օգուտները գերազանցում են դրա «հնարավոր անբարենպաստ հետևանքները»:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am