spot_imgspot_img

Հին արևային մարտկոցների հզորությունը հնարավոր է վերականգնել 100%-ով. ի՞նչ են մտածել գիտնականները

Լինկյոփինգի համալսարանի հետազոտողների թիմը մշակել է արևային մարտկոցի բոլոր մասերը մի քանի անգամ վերամշակելու մեթոդ՝ առանց էկոլոգիապես վտանգավոր լուծիչների օգտագործման, ինչը թույլ է տալիս վերականգնել սկզբնական էներգիան: Այս մասին ասվում է EurekAlert պորտալում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Focus.ua–ն։

Ինչպես նշում են գիտնականները, առաջին սերնդի սիլիցիումային արևային վահանակները շուկայում են ավելի քան 30 տարի և արդեն իրենց կյանքի ցիկլի ավարտին են: Դա անսպասելի խնդիր է ստեղծել՝ կապված դրանց հետագա տնօրինման հետ։

«Ներկայումս չկա սիլիցիումային վահանակների թափոնների վերամշակման արդյունավետ տեխնոլոգիա: Ահա թե ինչու հին արևային մարտկոցները հայտնվում են աղբավայրերում: Առաջանում են թափոնների հսկայական կույտեր, որոնց հետ ոչինչ հնարավոր չէ անել», — պատմել է դոկտոր Սյուն Սյաոն:

Օպտոէլեկտրոնիկայի պրոֆեսոր Ֆեն Գաոն ավելացրել է, որ նոր արևային մարտկոցներ մշակելիս պետք է հաշվի առնել, թե որքանո՞վ են դրանք վերամշակելի։ 

Ներկայումս պերովսկիտն է համարվում նոր սերնդի արևային մարտկոցների հեռանկարային նյութերից մեկը։ Պերովսկիտային արևային վահանակների վերամշակման գոյություն ունեցող մեթոդները սովորաբար ներառում են դիմեթիլֆորմամիդ կոչվող նյութի օգտագործումը, որը ներկերի նոսրացման ընդհանուր բաղադրիչն է: Այն թունավոր է, էկոլոգիապես վտանգավոր և պոտենցիալ քաղցկեղածին:

Իր հերթին, Լինկյոփինգի համալսարանի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է մշակել պերովսկիտից արևային մարտկոցների վերամշակման տեխնոլոգիա, որոնցում հիմնական լուծիչը ջուրն է։ Նոր մեթոդով վերամշակված արևային մարտկոցն ունենում է նույն արդյունավետությունը, ինչ օրիգինալը։

«Շուկայում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ցանկանում են շուկա մտցնել պերովսկիտից արևային մարտկոցներ, և մենք ցանկանում ենք խուսափել մեկ այլ տեսակի աղբի կուտակումից: Այս նախագծում մենք մշակել ենք մի մեթոդ, որով մարտկոցի բոլոր մասերը կարող են կրկին օգտագործվել նոր պերովսկիտային արևային մարտկոցում` չվնասելով դրա արդյունավետությունը», — ասել է դոկտոր Նիանշեն Սյուն:

Սյուն Սյաոն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս վերամշակել ամեն ինչ՝ ծածկույթի ապակիները, էլեկտրոդները, պերովսկիտային շերտերը, ինչպես նաև լիցքափոխադրող շերտը։ Հետազոտողների հաջորդ քայլը արդյունաբերական գործընթացում ավելի լայնածավալ օգտագործման մեթոդի մշակումն է:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am