Շեֆիլդի համալսարանի գիտնականները ստեղծել են ճկուն արևային մարտկոցների նոր տեսակ, որը չի պարունակում հազվագյուտ հողային մետաղներ: Բրիտանական Power Roll Ltd ընկերության հետ համատեղ իրականացված հետազոտությունը ներկայացնում է արևային մարտկոցների արտադրության նոր մոտեցումը, գրում է ixbt.com–ը:
Տեխնոլոգիան հիմնված է պերովսկիտային կիսահաղորդչի օգտագործման վրա։ Ավանդական բազմաշերտ կառուցվածքի փոխարեն արևային բջիջները ստեղծվում են՝ սեղմելով փոքրիկ ակոսները պլաստիկ թաղանթի մեջ, որոնք այնուհետև լցվում են պերովսկիտ նյութով: Այդ մեթոդը թույլ է տալիս արտադրել թեթև և ճկուն արևային թաղանթներ, որոնք կարող են տեղադրվել այնպիսի մակերեսների վրա, որոնք չեն կարող կրել սովորական արևային վահանակների քաշը:
Պրոֆեսոր Դեյվիդ Լիձին՝ Շեֆիլդի համալսարանի մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների դպրոցից և հետազոտության համահեղինակն ասել է. «Այդ ճկուն վահանակների հիմնական առավելությունն այն է, որ դրանք կարող են կպցվել ցանկացած մակերեսի: Մեծ Բրիտանիայում մարդիկ երկու անգամ մտածում են, եթե ցանկանում են ծանր արևային մարտկոցներ տեղադրել համեմատաբար փխրուն շինությունների տանիքներին, որոնք նախատեսված չեն ծանր բեռներ կրելու համար: Այս նոր տեխնոլոգիայի շնորհիվ դուք կարող եք մարտկոցներ տեղադրել գրեթե ցանկացած վայրում: Դա կարող է իրական բեկում լինել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում արևային էներգիայի ոլորտում»:
Նոր կառուցվածքը ստեղծում է արևային մարտկոց՝ հետևի կողմում կոնտակտներով, ինչը հեշտացնում և էժանացնում է դրա արտադրությունը պահպանելով բարձր արդյունավետության ներուժը: Արեգակնային բջիջների կառուցվածքն ու բաղադրությունն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են կոշտ ռենտգենյան նանոմանրադիտակ, որը թույլ է տվել նրանց ստանալ մանրամասն պատկերներ և բացահայտել այնպիսի թաքնված խնդիրները, ինչպիսիք են դատարկությունները, թերությունները և կիսահաղորդչային նյութի փոքր բյուրեղների միջև եղած սահմանները:
Աշխատանքի հաջորդ փուլը կլինի այդ նյութերը բնութագրելու համար ռենտգենյան մանրադիտակի կիրառման հետագա զարգացումը: Այս ամառ նոր փորձարկումներ են նախատեսվում Diamond Light Source-ում, որոնք կօգնեն հասկանալ նոր արևային մարտկոցի աշխատանքի հիմնական ասպեկտները, հատկապես դրա կայունությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am