spot_imgspot_img

Արտացոլող «վերմակը» բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը

Պլաստմասսա արտադրող բրազիլական Azul Pack ընկերությունը մշակել է ռեֆլեկտիվ՝ արտացոլող թաղանթ, որը բարելավում է երկկողմանի արևային էլեկտրակայանների արդյունավետությունը: Այս մասին գրել է pv magazine պորտալը, գրում է focus.ua–ն։

Այդ թաղանթը ռեֆլեկտիվ «վերմակ» է, որը տեղադրվում է վահանակների տակ և օպտիմալացնում է էներգիայի արտադրությունն ինչպես փոքր, այնպես էլ մեծ արևային էլեկտրակայաններում:

Թաղանթը հասանելի է երկու տարբերակով՝ Techreflex Geo և Techreflex Film: Techreflex Geo-ն ունի 5,9-ից մինչև 20 մետր լայնություն և 1,00 մկմ հաստություն: Իր հերթին, Techreflex Film-ն ունի տարբերակներ 4-ից 20 մետր և 250 մկմ հաստություն: Թաղանթները կարող են նաև հարմարեցվել սեփականատիրոջ կարիքներին համապատասխան:

Ըստ Բրազիլիայում այդ արտադրանքը վաճառող Albedo Power Flex-ի հիմնադիր գործընկեր Լեոնարդո Օլիվեյրայի, տեխնոլոգիան արդեն ցուցադրել է իր հնարավորությունները Յանուարիայի արևային էլեկտրակայանում, որտեղ էներգիայի արտադրությունը հասել է 7 %-ի ինվերտերի ելքում: «Եթե ներկառուցված մարտկոց լիներ, արդյունավետությունը կարող էր հասնել 10,5 %-ի, իսկ թրեքերներով տեղադրման դեպքում այդ աճը կարող էր ավելի մեծ լինել՝ հասնելով 15 %-ի», — նշել է Լեոնարդո Օլիվեյրան։

Ինչպես պարզաբանում են ընկերությունից, ռեֆլեկտիվ «վերմակների» բարձր արտացոլումը մեծացնում է վահանակների էներգաարդյունավետությունը մեծացնելով լույսի գրավումը երկկողմանի մոդուլների կողմից նույնիսկ ամպամած եղանակին։ Բացի այդ, դա կանխում է մոլախոտերի աճը՝ նվազագույնի հասցնելով խոտի հնձման անհրաժեշտությունը, ինչպես նաև կանխում է հիմքերի էրոզիան:

Թաղանթը պատրաստված է իներտ նյութերից, որոնք քիմիապես չեն փոխազդում հողի հետ։ Արտադրանքի հայտարարված ծառայության ժամկետը մինչև 20 տարի է, իսկ երաշխիքայինը 10 տարի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am