spot_imgspot_img

ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքերով պաշտպանում է իր արևային էներգետիկան

ԱՄՆ առևտրի նախարարությունը հաստատել է արևային պանելների ներմուծման նոր մաքսատուրքերը Հարավարևելյան Ասիայի չորս երկրներից՝ Կամբոջայից, Վիետնամից, Մալայզիայից և Թաիլանդից։ Մաքսատուրքերը կկիրառվեն համաշխարհային խոշոր արտադրողների նկատմամբ։ ԱՄՆ առևտրի նախարարության եզրակացությամբ՝ նշված երկրների արտադրողներն օգտվել են պետական սուբսիդիաներից և արտադրանքը մատակարարել են ԱՄՆ շուկա՝ արտադրության ինքնարժեքից ցածր գներով, ինչը համարվել է անարդար մրցակցություն։

Մաքսատուրքերի չափերը տարբեր են՝ կախված արտադրող ընկերությունից և երկրից։ Bloomberg-ի տվյալներով՝ Կամբոջայից որոշ մատակարարների համար սահմանվել է մինչև 3521 տոկոս սակագին, Մալայզիայից՝ 34.4 տոկոս, Վիետնամից՝ 395.9 տոկոս, Թաիլանդից՝ 375.2 տոկոս։ Միայն 2024 թվականին այս չորս երկրներից ԱՄՆ ներմուծվել է արևային պանելների սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ 12.9 միլիարդ դոլարի ծավալով, ինչը կազմում է երկրի այս ապրանքների ներմուծման շուրջ 77 տոկոսը։ Մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ վերջնական որոշումը դեռ պետք է կայացնի ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովը, որի նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am