spot_imgspot_img

Գիտնականներն առաջարկում են արևային վահանակները տեղադրել ուղղահայաց

Գերմանացի գիտնականներն առաջարկել են արևային վահանակները տեղադրել ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց: Ըստ Լայպցիգի կիրառական գիտությունների համալսարանի, այս մեթոդը մի շարք առավելություններ է տալիս տեղադրման ավանդական մեթոդի համեմատ։

Ավանդաբար, արևային վահանակները տեղադրվում են հորիզոնական՝ 20-ից 35 աստիճան անկյան տակ՝ արևի էներգիան գրավելու համար, մինչդեռ գերմանացի գիտնականները պնդում են, որ երկկողմանի վահանակը կստեղծի ավելի շատ էլեկտրաէներգիա և կկայունացնի դրա արտադրությունը ողջ օրվա ընթացքում:

Անհրաժեշտ է վահանակի մի կողմը կողմնորոշել դեպի արևելք, իսկ մյուսը դեպի արևմուտք: Նման դասավորությամբ արևային կայաններն ավելի քիչ տեղ են զբաղեցնում։

Հաշվարկները հիմնված են գերմանական էներգահամակարգի մոդելավորման վրա, որը ենթադրում է մինչև 2030 թվականը երկրի էներգահամակարգում արեգակնային արտադրության հզորության ավելացում 58-ից մինչև 400 ԳՎտ և քամու արտադրությունը՝ 64-ից մինչև 195 ԳՎտ-ի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am