spot_imgspot_img

DAF-ը հաճախորդներին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրել

Արևային էներգիան դեռևս լայն կիրառություն չի գտել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, սակայն ավտոարտադրողներն այդ տեխնոլոգիան տեսնում են որպես վառելիքի ծախսի արդյունավետությունը բարելավելու խոստումնալից միջոց, գրում է abw.by–ն:

Paccar Parts ընկերությունը  DAF բեռնատարների սեփականատերերին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքին արևային մարտկոցներ տեղադրել, որը վառելիքը խնայելու միջոց է, ընդ որում օգտագործվում են ծայրահեղ բարակ, ճկուն արևային մարտկոցներ: Ըստ ավտոարտադրողի բեռնատարների մարտկոցներով սարքավորման համար կարելի է օգտագործել երկու տեսակի պանելներ՝ 3 մմ հաստությամբ, 110 x 30 սմ չափսերով, 700 գ քաշով, 55 Վտ հզորությամբ և 220 x 60 սմ 32 վտտ հզորությամբ 16 խցանոց վահանակ, որն ապահովում է 110 Վտ:

«Ինքնակպչող պանելները բավականաչափ ճկուն են, որպեսզի հետևեն ձեր տանիքի կամ սփոյլերի կորերին՝ հեշտացնելով տեղադրումը: Ստեղծված էներգիան փոխարկիչի միջոցով անցնում է անմիջապես մարտկոցի մեջ, որտեղ այն պահվում կամ օգտագործվում է բեռնատարի խցիկում գտնվող սարքերի կողմից»,- բացատրել է արտադրողը։ Նման արևային մարտկոցները հասանելի են DAF-ի 1100 դիլերների մոտ և սպասարկման կենտրոններում:

DAF-ը նշել է, որ այդ վահանակները կարող են տեղադրվել մեծ և փոքր համակցությամբ խցիկների տանիքներին, ինչպես նաև ցանկացած կոնֆիգուրացիայի կցասայլերի վրա:

Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերը թվարկված երկու վահանակներն արտադրում են համակցված 165 Վտ կամ 135 Վտ հզորություններով, որը բավարար է սրճեփի, միկրոալիքային վառարանի կամ հեռուստացույցի մեկ օրվա աշխատանքի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am