spot_imgspot_img

Իսպանական բլեքաութի մեղքը գցում են արևային կայանների վրա

Իսպանական էլեկտրացանցերի օպերատոր Red Eléctrica-ն հերքում է, որ աննախադեպ բլեքաութի հիմնական պատճառը երկրի կախվածությունն է արևային էլեկտրակայաններից։ Ընկերության ղեկավար Բեատրիս Կորրեդորը հայտարարել է, որ սխալ է բլեքաութի համար մեղադրել Իսպանիայի էներգիայի սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի աղբյուրներին: «Այս տեխնոլոգիաներն արդեն կայուն են, կան համակարգեր, որոնք թույլ են տալիս դրանց գործել որպես ավանդական գեներացիայի համակարգ՝ առանց անվտանգության հետ կապված որևէ խնդրի», — ասել է նա:

Ըստ օպերատորի տվյալների՝ բլեքաութից անմիջապես առաջ արևային էներգիան կազմել է գեներացիայի 53 %-ը, հողմային էներգիան՝ 11 %-ը, ատոմային էներգիան և բնական գազի այրումը՝ 15 %-ը: Վերջին 10 տարում Իսպանիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինն աճել է 43 %-ից մինչև 56 %: Մինչև 2030 թվականն Իսպանիան նպատակ ունի այդ ցուցանիշը հասցնել 81 %-ի:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին լայնամասշտաբ բլեքաութ է տեղի ունեցել Իսպանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում: Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, խափանումներ են առաջացել տրանսպորտի, կապի, ձեռնարկությունների և կարևոր ենթակառուցվածքների աշխատանքում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am