spot_imgspot_img

Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա

Չինական արևային վահանակների ինվերտորների կասկածելի բաղադրիչները կարող են ազդել Եվրոպայի էլեկտրացանցերի աշխատանքի վրա, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Եվրոպայում 200 ԳՎտ արևային էներգիայի արտադրությունը կախված է Չինաստանից ներկրված ինվերտորներից (այս սարքերը թույլ են տալիս արդյունավետ կառավարել արևային վահանակները, մարտկոցները և ցանցային սնուցումը՝ ապահովելով հուսալի և կայուն էներգամատակարարում): Սակայն ամերիկացի մասնագետները Չինաստանից ներկրված ինվերտորներում հայտնաբերել են խիստ կասկածելի բաղադրիչներ:

Այդ բաղադրիչները նշված չեն սարքերի պաշտոնական փաստաթղթերում, ինչն արդեն իսկ կասկածելի է: Ըստ Reuters գործակալության՝ խոսքը բջջային հեռախոսների բաղադրիչների մասին է, որոնք տեղադրված են անմիջապես չինական ինվերտորների վրա:

Նման հաղորդակցման սարքերը հաճախ տեղադրվում են ինվերտորներում՝ թույլ տալով կատարել թարմացումներ և տեխնիկական սպասարկում հեռակա կարգով: Այդ իսկ պատճառով էներգետիկ ընկերությունները սովորաբար տեղադրում են ցանցային պաշտպանիչ պատ (firewall)՝ Չինաստանի հետ ուղիղ կապը կանխելու համար:

Սակայն չփաստաթղթավորված սարքերի օգտագործմամբ հնարավոր է շրջանցել ֆոտովոլտային համակարգերի պաշտպանիչ պատը և ազդել արևային համակարգերի ֆունկցիոնալության վրա: Տեսականորեն հնարավոր է նույնիսկ ամբողջությամբ անջատել այդպիսի ֆոտովոլտային էլեկտրակայանները, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ էներգահամակարգի համար:

Կասկածելի բաղադրիչները, ենթադրաբար, հայտնաբերվել են ԱՄՆ-ում կանոնավոր ստուգումների ընթացքում: ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել: Reuters-ը խոսել է երկու աղբյուրների հետ, որոնք ծանոթ են իրավիճակին և ցանկացել են մնալ անանուն:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ նույնիսկ եթե բաղադրիչները տեղադրված չեն եղել չարամիտ նպատակով, սարքեր գնողների համար կարևոր է ճշգրիտ իմանալ, թե ինչպես են դրանք կառուցված և ինչ են անում, հայտնում է Reuters-ը: Բաղադրիչները կարող են «ֆիզիկապես վնասել ցանցը», պնդում է պարբերականը:

Սակայն երկու ինսայդերներն էլ չեն բացահայտել, թե քանի ֆոտովոլտային ինվերտոր է հայտնաբերվել խնդրահարույց բաղադրիչներով: Նրանք նաև չեն նշում, թե որ արտադրողի մասին է խոսքը: Պարզ չէ նաև, արդյոք Եվրոպայում վաճառվող չինական ինվերտորները հագեցած են նման կասկածելի մանրամասներով:

Էլեկտրացանցերի նման կարևոր ենթակառուցվածքներում չինական տեխնոլոգիաների աճող և լայն տարածումը ընդգծում է հիմնարար խնդիր, զգուշացնում են մի քանի փորձագետներ Reuters-ի զեկույցում: Արևմտյան երկրների և Չինաստանի միջև հակամարտության դեպքում չինական տեխնոլոգիաներից այս կախվածությունը կարող է դառնալ հատկապես կրիտիկական խնդիր:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am