spot_imgspot_img

Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային

Արևային էներգետիկայով զբաղվող ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախագահ Թրամփի հարկերի և ծախսերի մասին օրինագիծը: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունված տարբերակն ավելի խիստ է ստացվել, քան սպասում էր մաքուր էներգետիկայի ոլորտը, և հատկապես վատ է տանիքներին արևային վահանակներ տեղադրողների համար:

SunRun ընկերության բաժնետոմսերը, որը հիմնականում տներին է մատակարարում արևային և էներգիայի կուտակման մարտկոցային համակարգեր, ընկել են մոտ 39 %-ով: SolarEdge Technologies-ը, որն արտադրում է ինվերտորներ և մարտկոցներ, կորցրել է մոտ 26 %, իսկ Enphase Energy-ը, որը մատակարարում է միկրոինվերտորների վրա հիմնված արևային և մարտկոցային համակարգեր,՝ գրեթե 20 %: NextEra Energy-ի բաժնետոմսերը, որը տնօրինում է Florida Power & Light կոմունալ ընկերությունը և խոշոր մասշտաբի վերականգնվող էներգիայի նախագծեր է իրականացնում ԱՄՆ-ում, ընկել են 10 %-ով:

Թրամփի բյուջետային փաթեթը, որը նա անվանում է «մեկ մեծ գեղեցիկ օրինագիծ», նախատեսում է չեղարկել Բայդենի վարչակազմի գնաճի նվազեցման մասին օրենքով նախատեսված ֆինանսավորումը, ինչպես նաև դրամաշնորհները, որոնք ուղղված են օդի աղտոտվածության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ ծանր բեռնատար էլեկտրամեքենաների գնմանը: Փաստաթուղթը նաև նախատեսում է չեղարկել 30 % դաշնային հարկային արտոնությունն այն հարկատուների համար, ովքեր տանիքներին արևային համակարգեր են տեղադրում, ինչը լուրջ խնդիր կստեղծի ոլորտի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am