spot_imgspot_img

Ռուսաստանում մշակել են արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենանային վրան

Everest Touring ընկերությունը թողարկել է SLIM Solar անվամբ բարձր տեխնոլոգիական ավտոմեքենային վրան։ Մշակողների խոսքով մեքենայի վրանի դիզայնը նախատեսում է արևային վահանակների միացում մեքենայի մարտկոցին՝ վերջինիս անընդհատ լիցքավորումն ապահովելու համար։ Արդյունքում ներկառուցված ցանցը կկարողանա սնուցել գաջեթներ, ինչպես նաև` կենցաղային տեխնիկա, այդ թվում` թեյնիկ, սեղանի էլեկտրական վառարան կամ սուրճի մեքենա, գրում է Auto.mail.ru–ն։

Ծալված վիճակում ավտոմեքենային վրանի բարձրությունը ընդամենը տասը սանտիմետր է։ Թափքը պատրաստված է ինքնաթիռաշինության համար նախատեսված ալյումինից, ինչը նշանակում է, որ դրա քաշը չի գերազանցում 47 կիլոգրամը։ Երկու մարդ կարող է հարմարավետորեն տեղավորվել վրանի ներսում։ Փաթեթը ներառում է ներքին լուսավորություն, ջերմամեկուսացում, փափուկ կահույք և մոծակներից պաշտպանող ցանցեր։ Բացի այդ, վրանը հագեցած է հատուկ մեխանիզմով, որը թույլ է տալիս այն բացել ընդամենը մեկ րոպեում։

Արևային վահանակները օգտագործելու համար օգտագործողին անհրաժեշտ կլինի ինվերտոր։ Այդ դեպքում թույլատրելի միացման հզորությունը կախված կլինի մեքենայի մարտկոցից։ Բացի գաջեթներից և կենցաղային տեխնիկայից, արևային վահանակները կարող են նաև լիցքավորել մեքենայի մարտկոցը։ 60 ամպեր ժամի ստանդարտ հզորությամբ լիցքավորման ժամանակը կկազմի մոտ մեկ օր։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am