spot_imgspot_img

Ինչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը

Արևային էներգետիկայի շահութաբերությունը Եվրոպայում նվազում է: Արևային գարունը համընկել է նոր արևային էլեկտրակայանների զանգվածային գործարկման հետ, ուստի արտադրությունը գերազանցում է պահանջարկը, և գները երբեմն ընկնում են նույնիսկ զրոյից ցածր: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամենասուր իրավիճակը դրսևորվել է Իսպանիայում: Այստեղ արտադրության եկամտաբերության ցուցանիշը, մայիսին ընկել է մինչև 7 %: Մեկ տարի առաջ այն կազմում էր 43 %: Ֆրանսիայում այն կազմում է 13 %, իսկ Գերմանիայում՝ 30 %-ից բարձր:

Իսպանիայում էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 50 ԳՎտ-ը՝ 10 տարի առաջվա համեմատ վեց անգամ ավելի: Ֆրանսիայում աճը գրեթե հինգ անգամ է: Հզորությունների զգալի աճը՝ էներգիայի կուտակման բավարար համակարգերի բացակայության պայմաններում, ստեղծում է էներգիայի ավելցուկ: Ավելցուկը, որը չեն հասցնում կուտակել, խփում է գները:

Իսպանական կայանները ստիպված են եղել նվազեցնել արտադրությունը՝ ապրիլին տեղի ունեցած խոշոր անջատումից հետո ցանցը կայունացնելու համար: Գազային ջերմաէլեկտրակայաններում էներգիայի արտադրությունն աճել է:

Ըստ փորձագետների, պատճառն արևային էլեկտրակայանների չափազանց արագ ինտեգրումն է համակարգին՝ առանց մյուս կայաններ անջատելու։ Տրամաբանությունը հուշում է, որ արևային էլեկտրակայանների աճի հետ զուգահեռ պետք է նվազեցնել հանածո վառելիքով աշխատող կայանների թիվը՝ համամասնություն ապահովելով։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am