spot_imgspot_img

Անգլիայի գրեթե բոլոր նոր տները մինչև 2027 թվականը կունենան արևային վահանակներ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է 2027 թվականից սկսած կառուցապատողների համար պարտադիր դարձնել արևային վահանակների տեղադրումը Անգլիայում գրեթե բոլոր նորակառույց տների տանիքներին: Այս մասին հաղորդել է The Guardian թերթը հղում անելով իշխանությունների առաջիկա հայտարարությանը, գրում է Gismeteo.ru–ն: Այդ նախաձեռնությունը կլինի նախկին վարչապետ Թոնի Բլեերի քննադատությանը, ով ներկայիս կլիմայական քաղաքականությունը անվանել էր «իռացիոնալ» և կոչ էր արել այն վերանայել։ Ի հակադրություն, ներկայիս վարչապետ Կիր Սթարմերը հայտնել է իր վճռականությունը շարունակելու զրոյական արտանետումների հասնելու ուղին։

Նոր շինարարական կանոնակարգերը պարտադիր կդարձնեն արևային վահանակների տեղադրումը նոր բնակելի շենքերում։ Ըստ The Times-ի, այդ միջոցառման ներդրումը կհանգեցնի շինարարության ծախսերի 3-4 հազար ֆունտ ստեռլինգով աճի։ Սակայն նշվում է, որ նման տների սեփականատերերը կկարողանան տարեկան մինչև հազար ֆունտ ստեռլինգ խնայել էլեկտրաէներգիայի վճարների վրա։

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցության գլխավորած կառավարությունը նախատեսում է իր ներկայիս ժամկետի ավարտին կառուցել 1.5 միլիոն նոր տուն։ Դա մինչև 2030 թվականը ազգային էլեկտրացանցը ածխածնազերծելու և տնային տնտեսությունների տարեկան էլեկտրաէներգիայի վճարները 300 ֆունտ ստեռլինգով կրճատելու ավելի լայն ռազմավարության մի մասն է։

Բացի այդ, կառավարությունը մշակում է պետական ​​​​վարկերի և դրամաշնորհների ծրագիր արդեն կառուցված տներում արևային վահանակներ տեղադրելու համար։ Այդ քայլերը ընդգծում են կաբինետի հանձնառությունը արագացնելու կանաչ էներգիային անցումը, որը նվազեցնելու է երկրի ածխածնային հետքը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am