spot_imgspot_img

Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստել

Տիեզերք ուղարկված յուրաքանչյուր կիլոգրամ բեռ աստղաբաշխական գումարներ արժե։ Դա հատկապես արդիական է տիեզերական առաքելությունները սնուցող արևային վահանակների համար։ Դրանց արտադրության համար անհրաժեշտ են թանկարժեք նյութերը, նաև ճառագայթումից պաշտպանելու համար դրանց ծածկելը ապակիով կամ թաղանթով, մեծացնում է դրանց քաշը։ Լուսնային բազաների համար կպահանջվի հարյուրավոր տոննա կշռող  սարքավորումներ, ինչը լոգիստիկան կդարձնի չափազանց թանկ, գրում է Pravda.ru–ն։

Բայց ամեն ինչ կարող է փոխվել, ինժեներները գտել են արևային վահանակներ ստեղծելու միջոց… լուսնի փոշուց։ Լուսնի փոշին աղբ չէ, այլ ռեսուրս: Լուսնային ռեգոլիթը ոչ միայն փոշի և քար է։ Այն պարունակում է օքսիդներ, որոնք կարող են հալվել ապակու մեջ։ Նախկինում գիտնականները ռեգոլիթը համարում էին թթվածնի աղբյուր կամ շինանյութ։ Հիմա նոր գաղափար է ի հայտ եկել, այն օգտագործել որպես արևային վահանակների հիմք։

Ֆելիքս Լանգը և նրա թիմը Պոտսդամի համալսարանից որոշել են ստուգել, ​​թե արդյո՞ք մարտկոցների ծանր պաշտպանիչ ծածկույթը կարող է փոխարինվել լուսնի փոշուց պատրաստված ապակիով։ Նրանք օգտագործել են դրա իմիտացիան և հալեցրել այն վերածելով «լուսնային ապակու», որը պարզվել է, որ դիմացկուն է տիեզերական ճառագայթման նկատմամբ։

Որպես ակտիվ շերտ օգտագործվել են պերովսկիտներ՝ բյուրեղներ, որոնք կարող են արդյունավետորեն լույսը վերածել էլեկտրաէներգիայի և ավելի հեշտ են արտադրվում, քան ավանդական սիլիցիումային բջիջները։

Փորձի արդյունքները զարմացրել են նույնիսկ գիտնականներին, նոր վահանակը մեկ գրամի համար արտադրում է 100 անգամ ավելի շատ էներգիա, քան ստանդարտը։ Այսինքն մեկ կիլովատտ հզորություն կարելի է ստանալ Լուսին 100 անգամ պակաս բեռ հասցնելով։

Բացի այդ, փորձարկումները ցույց են տվել, որ սովորական ապակին ժամանակի ընթացքում պղտորվում է ճառագայթումից, մինչդեռ «լուսնային» ապակին ոչ։ Նրա բնական շագանակագույն երանգը և կազմը կայունացնում են կառուցվածքը նույնիսկ ճառագայթումից հետո։

Լուսնային ապակու հալեցման գործընթացը պարզ է, անհրաժեշտ է միայն կենտրոնացված արևի լույս։ Օպտիմալ հաստությունը և կոնֆիգուրացիան սահմանելով ինժեներները հասել են 10% արդյունավետության, իսկ ապագայում հույս ունեն հասնել 23%-ի։

Լուսնի վրա պերովսկիտներ չկան, դրանք պետք է սինթեզվեն տեղում։ Սա կպահանջի լուծիչներ, որոնք կարող են գոլորշիանալ վակուումում։ Բացի այդ, լուսնային ձգողականությունը և ջերմաստիճանի տատանումները -173-ից մինչև +127 °C կարող են ազդել ապակու կառուցվածքի վրա։

Ներկայումս գիտնականները պլանավորում են այս ամենը փորձարկել իրական պայմաններում, նրանք ցանկանում են իրենց նորարարությունը ուղարկել Լուսին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am