spot_imgspot_img

Անօգուտ հանքանյութը գանձ է դառնում արևային վահանակների համար

Պիրիտը մի ժամանակ համարվում էր անօգուտ՝ փայլուն ինչպես ոսկին, բայց անօգուտ և փխրուն։ Այն նույնիսկ ստացել է «հիմարի ոսկի» վիրավորական մականունը։ Այսօր այն նոր կյանքի հնարավորություն ունի, և շատ խոստումնալից, գրում է pravda.ru–ն։

Այդ ոչ պիտանի հանքանյութը կարող է փոխել էլեկտրոնիկան:

Երկաթի դիսուլֆիդը, որը հայտնի է նաև որպես պիրիտ, արդյունահանվում է հսկայական քանակությամբ հանքարդյունաբերության ընթացքում։ Բայց քանի որ այն չունի ո՛չ արժեքավոր ֆիզիկական, ո՛չ էլ քիմիական հատկություններ, այն պարզապես ուղարկվում է աղբանոց։

Այնուամենայնիվ, Մինեսոտայի համալսարանի Քրիս Լեյթոնի գլխավորած հետազոտողների խումբը գտել է այդ «աղբը» բարձր տեխնոլոգիական նյութի վերածելու միջոց։ «Մենք դիմեցինք երկաթի սուլֆիդին էժան, ոչ թունավոր արևային մարտկոցների հիմք փնտրելու ժամանակ, — ասել է Լեյթոնը,–զուգահեռաբար մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես կարող է էլեկտրական լարումը փոխել նյութերի մագնիսական հատկությունները: Որոշակի պահի մենք հասկացանք, որ այդ ոլորտները կարելի է համատեղել»:

Գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ոչ մագնիսական հանքային ֆերոմագնիս այսպես: Պիրիտը տեղադրվել է էլեկտրոլիտների հետ լուծույթի մեջ և կիրառվել է ընդամենը 1 վոլտ լարում: Դա հանգեցրել է իոնների նստեցմանը մակերեսին և մագնիսական հատկությունների ի հայտ գալուն:

Լարման բևեռականությունը փոխելով հնարավոր է միացնել և անջատել մագնիսացումը, և դա իսկական հեղափոխական հնարավորություն է:

Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Պիրիտը կառավարվող ֆերոմագնիսի վերածելը բացում է դրա օգտագործման դուռը, այն է Էլեկտրոնիկայում որպես հիշողության տարր, արևային վահանակներում որպես էժան և էկոլոգիապես մաքուր լուսային մարտկոցների հիմք:

Փաստորեն, գտնվել է մի եղանակ, որ կյանք հաղորդվի նախկինում թափոնային ապար համարվողին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am