spot_imgspot_img

Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը

Եվրոպական հանձնաժողովը՝ հիմնվելով Եվրոստատի նախնական տվյալների վրա, հայտարարել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները (արև, քամի, ջուր) 2024 թվականին ապահովել են Եվրամիության էլեկտրաէներգիայի 47,3 %-ը։

Անցած տարի «կանաչ» էներգիան եղել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը՝ կազմելով ընդհանուր արտադրանքի 47,3 %-ը։ Վերականգնվող աղբյուրների օգնությամբ արտադրվել է 1,31 մլն ԳՎտ/ժ էներգիա, ինչը 8 %-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։

Միևնույն ժամանակ, ֆոսիլային վառելիքների (ածուխ, գազ, նավթ) մասնաբաժինը կազմել է 0,81 մլն ԳՎտ/ժ (ընդհանուրի 29 %-ը), ինչը 7 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Միջուկային էներգիայի մասնաբաժինը կազմել է 0,65 մլն ԳՎտ/ժ (ընդհանուրի 23,4 %-ը), աճելով մոտ 5 %-ով 2023 թվականի համեմատ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am