spot_imgspot_img

Արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներին

Հունիսին արևային էներգիան առաջին անգամ դարձել է Եվրամիությունում էլեկտրաէներգիայի սպառման հիմնական աղբյուրը՝ գերազանցելով մյուս տեխնոլոգիաներին։ Արևային էներգիան ապահովել է 22.1% (45.4 ՏՎտժ), ատոմային էներգիան՝ 21.8%, քամու էներգիան՝ 15.8%։

Ռեկորդային աճը մի քանի պատճառ ունի։ 2024 թվականի առաջին կեսին ԵՄ-ում ավելացել է գրեթե 66 ԳՎտ նոր արևային հզորություն (SolarPower Europe-ի տվյալներով)։ Չինաստանում արտադրության աճի շնորհիվ արևային մոդուլների գները զգալիորեն նվազել են։ Ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականությունը խթանել է վերականգնվող աղբյուրների զարգացումը։

Արտադրված 45.4 ՏՎտժ էլեկտրաէներգիան կարող էր բավարարել 340 մլն մարդու ամսվա կարիքները՝ գերազանցելով Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի բնակչության ընդհանուր թիվը (Der Spiegel):

Մասնագետները կանխատեսում են, որ արևային էներգիայի տեսակարար կշիռը ԵՄ-ում կշարունակի աճել՝ հատկապես հարավային երկրներում, որտեղ արևային ռեսուրսները առավել առատ են։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am