spot_imgspot_img

Օմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայան

Օմսկի նավթավերամշակման գործարանում արևային էներգիայի արտադրությունը 20 անգամ ավելացել է։ Դա հնարավոր է դարձել նոր արևային էլեկտրակայանի գործարկումից հետո։ Նոր Էներգետիկ համալիրը ներառում է Ռուսաստանում արտադրված 49 հազար ֆոտովոլտային վահանակներ։ Բացի դա, համակարգը հագեցած է բարձր տեխնոլոգիական էներգիայի կուտակման համակարգով՝ արտադրական ստորաբաժանումների կայուն գործունեության համար։ Արևային էլեկտրակայանի տեխնոլոգիական լուծումները փորձարկվել են դրա առաջին փուլի կառուցման ընթացքում՝ 2019 թվականին, գրում է Ngs55.ru–ն։

Ինչպես նշել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Օլեգ Բելյավսկին, առաջին փուլը հնարավորություն է տվել ստանալ ավելի քան 5 միլիոն կիլովատտ-ժամ մաքուր էներգիա, իսկ արևային էլեկտրակայանի երկրորդ փուլի գործարկումը հնարավորություն կտա ձեռնարկության էներգիայի սպառման մինչև 10%-ը իրականացնել կանաչ էներգիայի հաշվին։

— Դրա հզորությունների ընդլայնումը կբարձրացնի էներգամատակարարման հուսալիությունը և կնվազեցնի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Շարունակելով արդիականացնել գործարանը, մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիաներ, կառուցում ենք նոր կայանքներ, որոնք աշխատատեղեր են ստեղծում ինժեներների և բանվորների համար, — մեկնաբանել է Օլեգ Բելյավսկին։

19 Մեգավատ հզորությամբ նոր արևային էլեկտրակայանի ստեղծումը գործարանի արդիականացման ծրագրի մաս է կազմում։ Կանաչ էներգիայի նախագիծն իրականացրել է «Գազպրոմ Նեֆտ»-ը։

Արևային էներգիայի արտադրության և այլ ծրագրային կլաստերների զարգացման մեջ ներդրվել է ավելի քան 500 միլիարդ ռուբլի։ Արևային էլեկտրակայանի երկրորդ փուլի գործարկումը հնարավորություն է տվել կանաչ էներգիայի ընդհանուր հզորությունը հասցնել 20 ՄՎտ-ի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am