spot_imgspot_img

Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան

Վերականգնվող էներգիայի ոլորտում գործող «Էնլայթ Ռընևալ Էներջի» ընկերությունը հայտարարել է Իսրայելի ամենամեծ հիբրիդային էլեկտրակայանի՝ Bar-on նախագծի առևտրային շահագործման մեկնարկի մասին, գրում է 9tv.co.il-ը։

Նախագիծը բաղկացած է լողացող արևային վահանակներից՝ 36 մեգավատ ընդհանուր հզորությամբ, որոնք զուգորդված են 160 մեգավատտ-ժամ հզորությամբ հսկայական կուտակման մարտկոցի հետ։

Կառույցի առանձնահատկությունն այն է, որ վահանակները տեղակայված են ջրամբարի մակերեսին՝ Մերոմ Գոլան կիբուցի մոտ։ Դրանք հավաքում են ջրի վրա ընկնող ամբողջ արևի լույսը և արտադրած էներգիան կուտակում մարտկոցում։ Միևնույն ժամանակ ջրամբարը պաշտպանվում է գոլորշիացումից, ինչի շնորհիվ ջրի մակարդակը շատ ավելի դանդաղ է նվազում։

Ընկերության հաղորդմամբ՝ նախագիծը առանձնանում է էներգիայի կուտակման և կառավարման առաջատար համակարգերով։

Ըստ կանխատեսումների՝ ենթակառուցվածքային այս ծրագիրը տարեկան կապահովի 25-30 միլիոն շեկել եկամուտ և 18-22 միլիոն շեկել EBITDA (եկամուտ՝ մինչև տոկոսների, հարկերի, ամորտիզացիայի և արժեզրկման վճարումները)։

«Էնլայթ Ռընևալ Էներջի»-ն Իսրայելում գործող հանրային ընկերություն է, որը գրանցված է Թել Ավիվի ֆոնդային բորսայում։ Ներկայումս այն տիրապետում է Իսրայելի էլեկտրացանցին միացված էներգիայի կուտակման համակարգերի գրեթե կեսին։

Բացի դրանից՝ ընկերությունը նախագծեր ունի նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ թվում՝ արևային էլեկտրակայաններ Իտալիայում և քամու էլեկտրակայաններ Շվեդիայում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am